Karevorinfo  Համացանց  192

«Դիակն անարգելու համար քրեական օրենսգիրքը հստակ պատժաչափ է նախատեսում». Նաիրա Զոհրաբյան

20:50 չորեքշաբթի, 02 հունիսի, 2021 թ.
«Դիակն անարգելու համար քրեական օրենսգիրքը հստակ պատժաչափ է նախատեսում». Նաիրա Զոհրաբյան

ԱԺ պատգամավոր, «Ընտրությունների վերահսկման կոմիտե»-ի անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դիակն անարգելու համար քրեական օրենսգիրքը հստակ պատժաչափ է նախատեսում
     Հասարակության ադեկվատ հատվածը, որը, բարեբախտաբար, արդեն մեծամասնություն է, ցնցված է արցախյան պատերազմում զոհված զինվորների դիերը կարտոֆիլի պարկերով ճանճապատ սենյակում իրար վրա շպրտելու սարսափից։
     Տեղի ունեցածը դիակի անարգում է և ՀՀ քրեական օրենսգրքով հստակ պատժաչափ է նախատեսում՝ մինչև 2 ամիս ազատազրկում։
     Իհարկե, օրեր առաջ օրենսգրքում կատարված փոփոխությունը, որը դեռ չի մտել ուժի մեջ, արդեն շատ ավելի խիստ պատժաչափեր է նախատեսում։
     Քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով հատուկ առանձնացված է մարտադաշտում սպանված դիակների անարգանքի համար քրեական պատասխանատվությունը։ Առանց ծանրացուցիչ հանգամանքների դիակն անարգանքի ենթարկելու համար նախատեսվում է ազատազրկում՝ առավելագույնը 3 տարի ժամկետով, իսկ մարտադաշտում սպանվածների դիակներն անարգանքի ենթարկելու համար՝ 4-ից 8 տարի ազատազրկում։
     Եվ այսպես, ես համարում եմ, որ տղաների դիերը պարկերով իրար վրա շպրտելն ու օրերով ճանճապատ սենյակում պահելը դիակի անարգում է և այսօր դիմել եմ գլխավոր դատախազին՝ գոնե դեռևս գործով քրեական օրենսգրքով քրեական գործ հարուցելու և հայ զինվորի դիակը անարգող բոլոր ստահակներին դատելու համար»: