Karevorinfo  Համացանց  190

«Ե՞րբ է վրա հասնելու արթնացումդ, ՀՀ հպարտ քաղաքացի». ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

14:55 չորեքշաբթի, 02 հունիսի, 2021 թ.
«Ե՞րբ է վրա հասնելու արթնացումդ, ՀՀ հպարտ քաղաքացի». ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը հայտարարություն է տարածել. «Քեզ՝ ՀՀ հպարտ քաղաքացուդ համար ուրիշ ի՞նչ պիտի անի քո սիրեցյալ վարչապետը, որ էլ տարակարծություն չունենաս, թե իրականում ում հետ գործ ունես։
     Ասա՞ց, որ պարտությունը հպարտություն է, ու դու պիտի հպարտանաս այդ պարտությամբ։
     Դարձրե՞ց գիտակցություն, որ դավաճանության մեջ պարսավելի ոչինչ չկա։
     Մինչև այս պահը թաքցնո՞ւմ է զոհվածների, գերի ընկածների թիվը, պարտակո՞ւմ է պատերազմում նահատակվածների դիերը՝ ծնողներին զրկելով զավակներին հողին հանձնված տեսնելու վերջին մխիթարությունից։
     Մինչև հասարակության ահազանգումը լռության մատնե՞լ էր ՀՀ պետական տարածք թշնամու ներխուժումը, զինվորների գերեվարումը։
     Անհեթեթորեն բացատրո՞ւմ էր, որ տարվա կեսը ձյունով ծածկված սարերը պահելն անիմաստություն է։
     Տարիներ առաջ այդ նա՞ չէր ճղճղացողը, թե օլիգարխները չեն կարող տեղ ունենալ խորհրդարանում, մինչդեռ իր կուսակցությունն առաջիկա ընտրություններին միանգամից երկու օդիոզ ֆիգուրով է ներկայանում։
     Խորհրդարանական արտահերթում այդ նա՞ չէր հայտարարողը, որ, այո, փաստաթղթեր կան, որոնք ինքը ստորագրելու է անվերապահորեն՝ այդպես էլ թաքցնելով դրանց բովանդակությունը։
     ՀՀ հպարտ քաղաքացի, հետաքրքիր է՝ ե՞րբ է վրա հասնելու արթնացումդ։ Գուցե այն պահի՞ն, երբ քո սիրեցյալը թուրքի առաջ խոնարհաբար բացած կլինի Երևանի դարպասները՝ քեզ թողնելով ընկալումը, որ այսուհետ դու քո տանը տնվոր ես։ Լավագո՛ւյն դեպքում տնվոր ես։
     ՀՀ մոլորյա՛լ քաղաքացի, մի՞թե կապիտուլյանտին Սփյուռքի փարիզյան դիմավորումն էլ քեզ հուշում չեղավ, որ քեզ հայրենազրկողի հետ անցնելիք ճանապարհ չունես։ Չե՛ս կարող ունենալ։
     Անպատվության դուռը հասցված ՀՀ քաղաքացի, այդ ե՞րբ պիտի հասկանաս, որ քո ազգադավ վարչապետի ու նրա արտասահմանյան տերերի նպատակը Հայաստանի պետականության, Հայ առաքելական եկեղեցու, մշակույթի՝ մեր հոգևոր ինքնության ու արժեքների ոչնչացումն է, որ դու քո զոմբիացվածությամբ իրականում երկրի հիմքերի տակ դրված դինամիտ ես։
     ՀՀ հպարտ դինամիտ, որքան էլ քեզ խորթ են հայրենիք, հայ, Հայաստան, հայոց պետականություն ասված հասկացությունները, փորձենք քեզ վրա ներազդել այսկերպ՝ դու գոնե հասկանում ե՞ս, որ Աբովյանի դիահերձարանի հատակին պոլիէթիլենային տոպրակների մեջ ոչ թե ընդամենը մեր զոհվածների մարմինները կամ մասունքներն էին թափթփված, այլ մեր ազգային արժանապատվությունն ու հավաքական պատիվը»: