Karevorinfo  Միջազգային  115

Թուրքիայի ոստիկանությունը 13 տարում 92 անմեղ երեխա է սպանել

21:55 երեքշաբթի, 01 հունիսի, 2021 թ.
Թուրքիայի ոստիկանությունը 13 տարում 92 անմեղ երեխա է սպանել

Թուրքիայում գործող «Baran Tursun» հիմնադրամի կազմած զեկույցի համաձայն՝ ոստիկանությունը 13 տարվա ընթացքում 404 անմեղ քաղաքացի է սպանել։ Նրանցից 70-ը եղել են կանայք, 92-ը՝ երեխաներ։

Զեկույցը չի վերաբերում երկրում տեղի ունեցած զինված բախումներին, այլ ներառում է խաղաղ պայմաններում ոստիկանության կողմից ոչ համաչափ ուժի կիրառման հետևանքով քաղաքացիների սպանության դեպքերը։

Նման ցուցանիշով Թուրքիան ոստիկաններին «սպանելու արտոնություն տված» երկրների շարքում առաջատարներից է։ Ուշագրավ, է որ այդ սպանությունների առթիվ հարուցված դատական գործերի հետաքննության ժամանակ մեղադրյալ ոստիկանները՝ որպես կանոն, պնդում են, որ «պարզապես իրենց մասնագիտական պարտքն են կատարել»՝ մոռանալով, որ ոստիկանի հրահանգներին չենթարկվող քաղաքացու վրա կրակելը իրենց ոչ թե առաջին անելիքն է, այլ պետք է կիրառվի միայն ամենածայրահեղ դեպքերում։

«Կյանքի իրավունքի ոտնահարում՝ ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման հետևանքով․ նրանք պարտավոր չէին մեռնել» խորագրով զեկույցում ուշադրություն է հրավիրվել այն փաստին, որ փաստորեն, իրավասությունների չարաշահմամբ ոստիկանների կողմից իրականացված հանցանքների հետաքննողներն էլ դարձյալ ոստիկաններն են, ինչը նվազեցնում է այդ դեպքերի արդար հետաքննության հնարավորությունը։

Զեկույցում բերվել են բազմաթիվ օրինակներ, երբ ոստիկաններն անմեղ քաղաքացուն առանց պատճառի սպանելուց հետո դեպքը «բեմադրել» են իբրև ինքնասպանություն կամ սպանվածի կողքին զենք, թմրանյութ և այլ իրեր են դրել՝ այդպիսով կեղծելով փաստերը և կոծկելով սեփական հանցանքը, գրում է Ermenihaber-ը։