Karevorinfo  Համացանց  200

«Զինվորների աճյուններն այդպես պահողներին պիտի առաջարկել գոնե մեկ շաբաթ այդտեղ ապրել»․ Լևոն Բարսեղյան

13:35 երեքշաբթի, 01 հունիսի, 2021 թ.
«Զինվորների աճյուններն այդպես պահողներին պիտի առաջարկել գոնե մեկ շաբաթ այդտեղ ապրել»․ Լևոն Բարսեղյան

«Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Զինվորների (և հնարավոր է այլ անձանց) աճյուններն այդպես պահողներին պիտի առաջարկել այդտեղ ապրել, աճյունները հանելուց հետո, գոնե մեկ շաբաթ: Հետո, անկախ համաձայնել- չհամաձայնելուց, պիտի անհապաղ ազատել աշխատանքից, համապատասխան տույժերով, եթե քրեականի հիմք կա, քրեականով նաև, իհարկե, վերից վար՝ բոլոր պատասխանատուներով:
     Բացի այդ անհապաղ հարկավոր է իրավական ակտերում այնպիսի լրացումներ անել, որպեսզի այդ պատասխանատուները՝ վերից վար, մոտակա 20 տարում համայնքային և պետական բյուջեից ֆինանսավորվող որևէ կազմակերպությունում պաշտոն չզբաղեցնեն, թեկուզ ամենանվազ պատասխանատվությամբ պաշտոն չզբաղեցնեն: Անունները և ֆոտոները պիտի հրապարակել, մարդիկ պետք է դեմքով իմանան նրանց: Եթե օրենքով որևէ բան չի սահմանված կամ արգելվում է առաջարկներիցս, օրենքները պետք է փոխվեն:
     Երկիրը տևականորեն քաքմեջ է արվել պատասխանատվություն ջրելու, ցրելու, անտեսելու մի չգրված օրենքով, ու բոլոր չարիքների հիմքն այդտեղ է: Եթե էլի չի փոխվելու, ուրեմն ինքնադատաստանն է կանոնը, ով ում որտեղ բռնեց, ուժը պատեց, ինչ ուզեց անելու է»: