Karevorinfo  Իրադարձություններ  171

Էջմիածնում սպանել են Դոն Պիպոյի եղբորը

Էջմիածնում սպանել են Դոն Պիպոյի եղբորը

Էջմիածնում սպանել են Դոն Պիպոյի եղբորը
19:50 երկուշաբթի, 31 մայիսի, 2021 թ.
Էջմիածնում սպանել են Դոն Պիպոյի եղբորը

Էջմիածին քաղաքում սպանվել է քրեական հեղինակություն համարվող Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի եղբայրը։

«Փաստինֆո»-ն գրում է. «Քրեական հեղինակություն համարվող Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի եղբոր սպանությունը տեղի է ունեցել հրազենի գործադրմամբ՝ Զվարթնոց թաղամասի կամրջի տակ։ ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից հայտնել են, որ ահազանգն ստացել են մայիսի 31-ին, ժամը 18։00-ին, որ Զվարթնոց թաղամասի կամրջի տակ կրակել են մի ավտոմեքենայի ուղղությամբ»։

Նշենք, որ ավելի վաղ թելեգրամյան ալիքներում տեսանյութ էր տարածվել՝ մարդասպանների բանդայի անդամների ձերբակալության վերաբերյալ։ Ընդ որում՝ ըստ շրջանառվող լուրերի՝ վերջիններս գործում են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հովանու ներքո։ Թե որքանով ձերբակալված բանդան կապ ունի Դոն Պիպոյի եղբոր սպանության հետ, առայժմ պարզ չէ: