Karevorinfo  Իրադարձություններ  267

Երևան քաղաքը ավագանու նոր անդամներ ունի

Երևան քաղաքը ավագանու նոր անդամներ ունի

Երևան քաղաքը ավագանու նոր անդամներ ունի
15:40 երկուշաբթի, 31 մայիսի, 2021 թ.
Երևան քաղաքը ավագանու նոր անդամներ ունի

«ԿԸՀ-ում ստացվել է Երևանի քաղաքապետի կողմից արձանագրություն, որով «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված ավագանու անդամ Նարեկ Պետրոսյանի լիազորությունները համարվել են դադարեցված»,- այս մասին այսօր՝ ԿԸՀ արտահերթ նիստի ժամանակ, հայտարարեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ նշելով, որ ավագանու անդամի մանդատը տրվում է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Սուրեն Կառլենի Օհանյանին։

Մուկուչյանը նշեց, որ դադարեցվել է ևս մեկ ավագանու անդամի՝ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված Գևորգ Աճեմյանի լիազորությունները, որի մանդատը տրվել է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Մառլենա Մանուկի Ստեփանյանին։