Karevorinfo  Իրադարձություններ  136

«Գործողությունների հաջորդ քայլը գտնվում է Ադրբեջանի տիրույթում»․ Հայկ Կոնջորյան

12:35 երկուշաբթի, 31 մայիսի, 2021 թ.
«Գործողությունների հաջորդ քայլը գտնվում է Ադրբեջանի տիրույթում»․ Հայկ Կոնջորյան

«Թե՛ վարչապետի և թե՛ խորհրդարանական մեծամասնության կողմից խոսվել է, որ մենք օգտագործում ենք հնարավոր բոլոր միջոցները, որ առաջացած խնդիրը կարգավորենք»,- այսօր՝ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, անդրադառնալով սահմանային իրավիճակին՝ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատագամավոր Հայկ Կոնջորյանը։

«ՀԱՊԿ-ը ևս ունի իր կառուցակարգերը և որոշակի ժամկետները։ Բնականաբար, տեմպի մասով կցանկանայինք, որ ամեն ինչ ավելի արագ տեղի ունենար, սակայն դա մեզ չի դնում այնպիսի վիճակի մեջ, որ դադարենք ինչ-որ գործողություններ անել»,- նշեց պատգամավորը։

«Ինչպես գիտենք, վարչապետի կողմից առաջարկ է արվել՝ երկու կողմից զորքերը հայելային ձևով հետ քաշելու։ Ըստ էության, գործողությունների հաջորդ քայլը գտնվում է Ադրբեջանի տիրույթում․ ադրբեջանական կողմը զորքերը պիտի հետ քաշի ելման դիրքեր, որ հնարավոր լինի սկսել այն քննարկումները, որոնց մասին խոսվել է»,- հավելեց նա։