Karevorinfo  Համացանց  559

«Կրեմլում խիստ մտահոգ են Հայաստանի իշխանությունների հրապարակած մտադրություններից». Հ. Խուրշուդյան

09:15 երկուշաբթի, 31 մայիսի, 2021 թ.
«Կրեմլում խիստ մտահոգ են Հայաստանի իշխանությունների հրապարակած մտադրություններից». Հ. Խուրշուդյան

«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տեղեկություններ ունեմ, որ Կրեմլում ԽԻՍՏ մտահոգ են Հայաստանի իշխանությունների հրապարակած մտադրություններից՝ դիմել ՄԱԿ Անվտանգության խորհուրդ, ապաև՝ հրավիրել տարածաշրջան ԵԱՀԿ դիտորդներին՝ հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում տեղակայվելու նպատակով։ Կրեմլից սկսել են ճնշում գործադրել Նիկոլ Փաշինյանի վրա՝ փոխարենը, սակայն, հրաժարվելով ապահովել, որպեսզի Ադրբեջանը վերադարձնի հայ գերիներին և դուրս գա Հայաստանի տարածքից։
     Շատ վճռորոշ պահ է և պահանջում է իշխանությունների վճռականություն։ Այն, թե որքան մեծ է Պուտինի մտահոգությունը, որ կարող է Բայդենի հետ հանդիպումից առաջ ապտակ ստանալ ՄԱԿ-ի Անվտանգության խուրհրդում առ այն, որ ի վիճակի չէ կարգավորել իր պատասխանատվության գոտում գտնվող անգամ այսպիսի փոքր խնդիրներ (դե դա մե՛նք գիտենք, որ հենց Կրեմլն էլ հրահրել է այս խնդիրը, սակայն միջազգային հարթակներում այլ լեզվով են խոսում)՝ ցույց է տալիս, թե որքան ճիշտ ճանապարհի վրա ենք և որ Նիկոլ Փաշինյանը պետք է անի այս քայլը, մանավանդ որ դեռ խոսք չկա ՀԱՊԿ-ից կամ Ռուսաստանի հետ բազայի պայմանագրից դուրս գալու մասին։ Էլ չասած, թե պարզ չէ, թե ինչ հիմնավորմամբ է Պուտինը վետո դնելու ՄԱԿ-ի ԱԽ հնարավոր հայամետ բանաձեւի վրա, ինչն իր համար փակուղային իրավիճակ է․ մի կողմից Ալիևի հետ համատեղ հարձակվում է Հայաստանի ինքնիշխանության վրա, մյուս կողմից՝ ՄԱԿ ԱԽ-ով դատապարտում Ալիեւին եւ պահանջում դուրս բերել զորքերը Հայաստանից ու ազատել գերիներին։
     Այլապես, եթե տրվի Պուտինի շանտաժներին և չբռնի Արևմուտքի (ԱՄՆ, Ֆրանսիա, ԵՄ), ինչպես նաև Իրանի ու Հնդկաստանի մեկնած ձեռքը՝ կնշանակի, որ կրկնում է նույն սխալը և ճակատագրական վախվորածությունը, որը դրսևորեց Սերժ Սարգսյանը 2013-ին, երբ հրաժարվեց ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագրից և զոհաբերեց Հայաստանի ինքնիշխանությունն ու անվտանգությունը երկարաժամկետ առումով ամրապնդելու հնարավորությունը՝ կարճաժամկետ «ապահովության» դիմաց, ընդ որում հարց է՝ Հայաստանի՞, թե սեփական իշխանության․․․»: