Karevorinfo  Իրադարձություններ  489

«Այս ներվայնությունը գալիս է վերևից՝ երկրի ղեկավարությունից». Ռոբերտ Քոչարյան

15:35 կիրակի, 30 մայիսի, 2021 թ.
«Այս ներվայնությունը գալիս է վերևից՝ երկրի ղեկավարությունից». Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանն այսօր հանդիպել է Արարատի մարզի բնակիչների հետ
     «Սա պայքար է։ Յուրաքանչյուր մարտից առաջ, երբ զինվորի աչքերին նայում էինք, հասկանում էինք՝ հաղթելո՞ւ ենք, թե՝ ոչ։ Նույնն այս պայքարում է։ Մարդկանց աչքերից երևում է, թե ինչ վճռականությամբ են նրանք լցված, ինչ համոզմունքներով են գնում պայքարի»,- ասել է Քոչարյանը։
     Հանդիպման ժամանակ հնչել են մի շարք հարցեր՝ կապված կրթական համակարգի, ոռոգման ջրերի, հանրության բարոյահոգեբանական վիճակի, պարգևավճարների, աղանդների և արտասահմանյան ֆինանսական ռեսուրսներով գործող կասկածելի ՀԿ-ների, պատերազմի հետևանքով Արցախից փախստական դարձածների սոցիալական խնդիրների վերաբերյալ։
     «Անրհաժեշտ է երկրի ընդհանուր միջավայրը փոխել, որովհետև մեզ մոտ նյարդային մթնոլորտ է տիրում։ Պետք է փորձենք հանգստություն բերել մեր հասարակությանը։ Վերջերս Մոսկավում ինձ գիրք են նվիրել, դեռ չեմ հասցրել կարդալ, բայց վերնագրին նայեցի՝ «Нервные государства»։ Առաջին ցանկությունս էր վերնագրի տակ գրել՝ Հայաստան, որովհետև Հայաստանն այսօր հենց այդ վիճակում է, և սա լավ վիճակ չէ։ Մենք այսօր մասնակցում ենք ընտրություններին, որ երկիրը հանենք այս վիճակից, որովհետև նման իրավիճակում մարդ դառնում է իռացիոնալ, սկսում է չընկալել և չընդունել տրամաբանական բաներ։ Պետք է հանգստություն բերենք։ Մարդկանց գլուխներում շփոթություն է առաջանում, որն ամեն քաղաքացի չի կարող հաղթահարել։ Այս ներվայնությունը գալիս է վերևից՝ երկրի ղեկավարությունից»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: