Karevorinfo  Համացանց  275

«Այսպես էլ ձևավորվում է «հանրային կարծիք» կամ դրանցում ՔՈ-ի ունեցած 0,2-0,5 տոկոս վարկանիշը». Սուրեն Սահակյան

16:30 կիրակի, 30 մայիսի, 2021 թ.
«Այսպես էլ ձևավորվում է «հանրային կարծիք» կամ դրանցում ՔՈ-ի ունեցած 0,2-0,5 տոկոս վարկանիշը». Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր՝ 2021 թվ․ մայիսի 30-ին, Աշտարակ քաղաքում իրականցվել են դեմ առ դեմ հարցումներ բնակիչների հետ։ Մեր համակիրներից առնվազն մեկին հարցրել են՝ ո՞ւմ են ընտրելու առաջիկա ընտրություններում։ Համակիրը, բնականաբար, տվել է ՔՈ կուսակցության անունը, ինչին պատասխանել են, որ այդպիսի կուսակցություն չի մասնակցում ընտրություններին և, ավելին, այդպիսի կուսակցություն ընդհանրապես չկա։
     2021 թ․ մայիսի 5-ին ՀՀ-ում հեռարձակվող ամենադիտվող լրատվական կայքերից մեկի հարցախույզի ժամանակ մեր համակիրներից երկուսը նշել են, որ, միանշանակ, ընտրելու են ՔՈ կուսակցությանը։ Հարցախույզի մասին տեսանյութում այդ պատասխանները չկային։ Տեսանյութից տպավորություն էր, որ բոլորն ընտրելու են կառավարող ուժին, կամ ոչ ոքի չեն ընտրելու։ Մեր համակիրը զանգել էր լրատվական կայք, որտեղ կարծիքների տեղ չգտնելը բացատրել էին տեխնիկական խնդրով։
     Հեռախոսային հարցումների ժամանակ արձանագրվել են բազմաթիվ նման դեպքեր, երբ մեր համակիրները կամ կուսակցության անդամները հատուկ հարցրել են, թե որտեղ կարող են ծանոթանալ արդյունքներին, որտեղ ՔՈ կուսակցության անունը ոչ մի կերպ չի արձանագրվել։
     Այ, այսպես էլ ձևավորվում է «հանրային կարծիք» կամ դրանցում մեր ունեցած 0,2-0,5 տոկոս վարկանիշը։ Էլ չեմ խոսում համացանցային տարատեսակ «հարցումների» մասին։ Եվ այսպես է, որ համոզմունք են ձևավորում, թե քաղաքականությունը պոռնկություն է և որ միայն իրենք կարող են զբաղվել դրանով»: