Karevorinfo  Իրադարձություններ  461

«Քոչարյանի պաստառներին գրված է՝ «խաղաղ սահմաններ». ինչո՞վ են էդ հարաբերական խաղաղությունն ապահովել». Փաշինյան

14:15 կիրակի, 30 մայիսի, 2021 թ.
«Քոչարյանի պաստառներին գրված է՝ «խաղաղ սահմաններ». ինչո՞վ են էդ հարաբերական խաղաղությունն ապահովել». Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Փաշինյանը Լոռու մարզի Ջրաշեն գյուղում հայտարարեց, թե կկառուցվի մանկապարտեզ, բայց պայմանով, որ գործարկումից հետո ամբողջ ծախսն իր վրա կվերցնի համայնքը:
     Նա անդրադարձավ նաև սահմանային խնդիրներին. «Խնդիրները կիսատ-պռատ թողնել չի կարելի, պետք է սեփական շահերին համապատասխան գտնվեն լուծումներ: Մեր խնդիրը խաղաղ դարաշրջան սահմանելն է»,- նշեց Փաշինյանը:

«Ռոբերտ Քոչարյանի պաստառներին գրված է՝ «խաղաղ սահմաններ»: Իրենք ինչո՞վ են էդ հարաբերական խաղաղությունն ապահովել: 1998 թվականից մինչև 2008 թվականը Ադրբեջանին ինչ պետք է եղել ստանալ բանակցային սեղանի շուրջ, Ռոբերտ Քոչարյանը նրանց տվել է: Առաջինը՝ Ղարաբաղը բանակցային սեղանից դուրս թողնելը: Դա եղել է Ադրբեջանի երազանքն ու գերագույն նպատակը: Երկրորդը՝ տարածքների փոխանակման կոնտեքստում Ռոբերտ Քոչարյանը ստեղծել է այնպիսի բանակցային բովանդակություն, որը եղել է Ադրբեջանի երկրորդ երազանքը: Ըստ դրա, Շուշին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզից անջատվում ու ինչպես այն ժամանակ ԱԳ նախարարն էր ասվում՝ բերվում է օկուպացված տարածքների շարք: Երրորդը՝ Մեղրիի փոխանակման ծրագիրը. դա Ռոբերտ Քոչարյանն իր կոտրած ձեռքով տարել է Անվտանգության խորհրդի նիստի քննարկման: Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանն իրենց կյանքի գնով Մեղրին փրկել են: Ամբողջությամբ նենգափոխվել է Ղարաբաղի հարցի բովանդակությունը: Ձևավորվել են մադրիդյան դավադիր սկզբունքները, որոնք էլ բերել-հանգեցրել են պատերազմի: Ձևավորվել է բանակցային այնպիսի բովանդակություն, որ պետք է շրջանները փոխանցվեին Ադրբեջանին, ու մենք պայքարել ենք դրա դեմ: Էն, որ իրենք բանակցային գործընթացով փորձել են հանձնել, դավաճանություն չեն համարում, իսկ մեր պայքարը դրա դեմ՝ համարում են»,- ասաց Փաշինյանը: