Karevorinfo  Իրադարձություններ  156

«Սա մի խայտառակ իրավիճակ է». Էդմոն Մարուքյան

19:40 շաբաթ, 29 մայիսի, 2021 թ.
«Սա մի խայտառակ իրավիճակ է». Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր ֆեյսբուքյան տեսաուղերձի ժամանակ հայտարարել է, որ ամբողջ քարոզարշավի ընթացքում «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավի բոլոր տեսակի տեխնոլոգիաները ամբողջությամբ տարբերվելու են նախկինում արվածից:

«ԼՀԿ-ը, բարձր պատասխանատվություն ունենալով քաղաքական և պետական կառավարման համակարգում՝ որպես օրենսդիր իշխանության մի դերակատար, պետք է այնպես վարվի, որ պետականության հենասյուներում խարխլում տեղի չունենա։ Կուսակցությունը՝ որպես պետականամետ ուժ, կանգնած է պետականության հիմքերում և ամեն ինչ անելու է, որ մենք ընդդեմ թշնամու հանդես գանք ուժեղի դիրքերից։ Մենք ամեն ինչ անելու են, որ մեր պետության ճակատը միասնական կարողանանք ներկայացնել»,- ասել է նա։
     Մարուքյանի խոսքով՝ հետպատերազմյան շրջանում, երբ դիվանագիտության մեծ կարիք կա, առանց արտաքին գործերի նախարարի մնալը խայտառակություն է:

«Ըստ էության, շատ անելիքներ ունենք արտաքին ճակատում։ Մեծ ցավով պետք է ասեմ, որ այսօրվա սահմանադրական կարգավորումների արդյունքում չենք կարող նշանակել ԱԳ նախարար, որն այսպիսի պայմաններում հրաժարական է գրել, իսկ Հայաստանը չի ունենա ԱԳ նախարար մինչև ընտրությունների ավարտը, երբ ձևավորվի նոր ուժ: Սա մի խայտառակ իրավիճակ է, որում մենք հայտնվել ենք։ Մենք պատրաստ ենք աջակցել մեր պետական ինստիտուտներին մեր գիտելիքներով, կապերով, մասնագետներով»,- ասել է Էդմոն Մարուքյանը՝ հորդորելով բարձրաստիճան պաշտոնյաներին հրաժարականներ չներկայացնել այժմ՝ վերջին պահին, երբ երկիրը ծանր վիճակում է։

Մանրամասները՝ տեսանյութում: