Karevorinfo  Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում  189

Սննդաբանը նշել է՝ երբ է նախաճաշի լավագույն ժամը

10:55 կիրակի, 23 մայիսի, 2021 թ.
Սննդաբանը նշել է՝ երբ է նախաճաշի լավագույն ժամը

Բժշկական գիտությունների թեկնածու, բժիշկ-սննդաբան Անդրեյ Բոբրովսկին պատմել է, թե որ ժամին է հարկավոր նախաճաշել առավելագույն օգուտ ստանալու համար և ի՞նչ վտանգներ է պարունակում առավոտյան նախաճաշից հրաժարվելը:

«Նախաճաշը մարդուն պետք է տա էներգիա շարժվելու, ուղեղի գործունեության համար, որպեսզի անցնի քնկոտությունը։ Դրա համար ոչ միայն նախատեսված է ցնցուղ ընդունելը, այլև նապաճաշը։ Անկողնում թեթև նախաճաշելը նույնպես ոչ մի վնաս չի տա, եթե դա շատ հագեցած նախաճաշ չէ՝ առաջին, երկրորդ, երրորդ ճաշատեսակներով, աղանդերով», – պարզաբանել է Բոբրովսկին։ Գրում է РИА Новости գործակալությունը։
     Սննդաբանի խոսքով՝ պետք է փորձել սնունդն ընդունել մոտավորապես նույն ժամին. մի քանի րոպեի, նույնիսկ կես ժամվա տարբերությունն առանձնապես մեծ դեր չի խաղա։ Նա նշել է, որ շաբաթ և կիրակի օրերին կարելի է շեղվել կանոններից, կարևորն այն է, որ շաբաթվա մյուս օրերին գրաֆիկը պահպանվի։

«Երբ սննդի ընդունումը տեղի է ունենում միևնույն ժամին, այդ ժամին հարմարվում են մարսողական համակարգը, նյարդային համակարգը։ Նույն ժամին ուտելը մարդուն թույլ է տալիս կշտանալ սննդի բավարար քանակից», – ասել է Բոբրովսկին։