Karevorinfo  Հարցազրույցներ  123

«Ես էլ կարող եմ պնդել՝ մենք էլ ենք և՛ Նախիջևանում, և՛ Ադրբեջանում միջանցք ունենալու». ԱԽՔ

23:45 երկուշաբթի, 17 մայիսի, 2021 թ.
«Ես էլ կարող եմ պնդել՝ մենք էլ ենք և՛ Նախիջևանում, և՛ Ադրբեջանում միջանցք ունենալու». ԱԽՔ

«Զանգեզուրի միջանցք» չի լինելու»,- «Սպուտնիկ Արմենիա»-ի և «Սիվիլնեթ»-ի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Նրա խոսքով` այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» բացառապես «ադրբեջանական նարատիվ է», և դա ոչ մի ընդհանրություն չունի 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հետ:

Նշենք, որ ապրիլին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ադրբեջանական պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ Բաքուն «կլուծի Զանգեզուրի միջանցքի իրականացման խնդիրը` ցանկանում է դա Հայաստանը, թե ոչ: Ընդ որում, Ադրբեջանի նախագահը սպառնացել էր ուժով լուծել հարցը։

«Հայտարարության մեջ «միջանցք» բառ չկա։ Մենք մնացել ենք, մնում ենք և մնալու ենք եռակողմ հայտարարության տրամաբանության շրջանակներում։ Ապաշրջափակում` չի նշանակում միայն մեկ ճանապարհի ապաշրջափակում, մենք բազմիցս հայտարարել ենք, որ մենք կողմնակից ենք «ապաշրջափակում» ասելով հասկանալ, որ հաղորդակցության բոլոր ուղիները, բոլոր ճանապարհներն են բացվելու»,- նշել է Գրիգորյանը։
     Խոսքը, ըստ նրա, Հայաստանն ու Ադրբեջանը կապող ճանապարհների մասին է․ այդպիսի ճանապարհներ կան Տավուշում, Գեղարքունիքում, ինչպես նաև Սյունիքում։ ԱԽ քարտուղարի խոսքով՝ դրանք բոլորը պետք է բացվեն։ Եվ չի կարող լինել որևէ ճանապարհ, որով կարող են տեղաշարժվել միայն ադրբեջանցիները։ Նրանք կօգտվեն հայկական ճանապարհներից, իսկ Հայաստանը կօգտվի ադրբեջանական ճանապարհներից։

«Եթե Ադրբեջանը հարցն այդպես է դնում, ապա ես էլ կարող եմ միանշանակ պնդել, որ մենք էլ ենք և՛ Նախիջևանում, և՛ Ադրբեջանում միջանցք ունենալու։ Եթե Ադրբեջանի պնդումն այդպիսին է։ Չի կարող «միջանցք» բառն Ադրբեջանն օգտագործել այս կոնտեքստում, իսկ եթե օգտագործում է՝ ի նկատի ունենալով, որ ճանապարհները ապաշրջափակվելու են, ապա այդ կոնտեքստում մենք էլ ենք հայտարարում, որ միջանցք ունենալու ենք»,- ասել է Գրիգորյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: