Karevorinfo  Իրադարձություններ  125

Մանրամասներ՝ Սյունիքում ռուս-ադրբեջանական բանակցություններից

23:15 կիրակի, 16 մայիսի, 2021 թ.
Մանրամասներ՝ Սյունիքում ռուս-ադրբեջանական բանակցություններից

«Հրապարակ»-ը գրում է. «Քիչ առաջ մեզ բացառիկ մանրամասներ հայտնի դարձան Սյունիքում ռուս-ադրբեջանական բանակցություններից և կայացված պայմանավորվածությունից: Մեզ հասած տեղեկությունների համաձայն, ադրբեջանցիները մնալու են ՀՀ տարածքում` մոտ 2 կիլոմետրի չափով, սահմանից ներս, այդ հատվածում ադրբեջանցիներն ու հայերը ունենալու են 4-ական դիրք: Դիրքերում ռազմական ծառայությունն իրականացնելու են կանոնավոր բանակի ծառայողները, ովքեր զինված են լինելու միայն թեթև հրաձգային զենքերով:

Մեր աղբյուրն ասաց, որ այս բանակցությունները վարել են բացառապես ռուսները՝ Մուրադովի գլխավորությամբ, բանակցություններն անցել են շատ ծանր, ադրբեջանցիներն ավելին են պահանջել, սակայն ռուսները բավականին կտրուկ մերժել են և հստակ հասկացրել որ այսքանն արդեն իսկ մեծ զիջում է»:

Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերը հատել էին Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և Սյունիքում խորացել մինչև 3,5 կիլոմետր՝ շրջափակելով Սև լիճը:

Վարդենիսի տարածքում նույնպես առաջխաղացում էր եղել թշնամու կողմից, սակայն Գեղարքունիքի մարզի հետ կապված դեռևս որևէ մանրամասներ չկան: Բանակցություններն, ի դեպ 2 օրից նորից շարունակվելու են, թերևս այս անգամ խոսքը գնալու է Վարդենիսի առաջխաղացման մասին:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: