Karevorinfo  Համացանց  218

«Բաքվում զգում են, որ Ռուսաստանը նախընտրում է չգնալ իրավիճակի սրման». Արման Մելիքյան

23:15 շաբաթ, 15 մայիսի, 2021 թ.
«Բաքվում զգում են, որ Ռուսաստանը նախընտրում է չգնալ իրավիճակի սրման». Արման Մելիքյան

Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Ադրբեջանական կողմը հատուկ սադրանքներ է իրականացնում՝ ստեղծված իրավիճակում իր համար առավելագույն օգուտները ստանալու ակնկալիքով: Հավանաբար Բաքվում զգում են, որ Ռուսաստանը նախընտրում է չգնալ իրավիճակի սրման և միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում կդիմի ուժի՝ ադրբեջանական նկրտումները զսպելու համար: Դա նշանակում է, որ Ադրբեջանի կողմից հրահրված համեմատաբար փոքր միջադեպերը կարող են մնալ անպատիժ: Մեծ հաշվով, կատարվածը նաև նպատակ է հետապնդում ստուգելու, թե Ռուսաստանը որքանով է պատրաստ հավատարիմ մնալ Հայաստանի հանդեպ ունեցած դաշնակցային պարտավորություններին: Մյուս կողմից էլ, եթե Ռուսաստանը կոշտ կերպով հակազդի ադրբեջանական սադրանքներին, ապա Բաքուն կարող է առիթից օգտվել ու անմիջապես հանդես գալ ՌԴ խաղաղապահներին Արցախից դուրս բերելու պահանջով և այդ դեպքում անգամ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը բավարար իրավական հիմք չի հանդիսանա այդ պահանջն անտեսելու համար»: