Karevorinfo  Հարցազրույցներ  178

«Այս իրավիճակը երկար տևել չի կարող. եթե ձգձգվի, կլինի վտանգավոր». Գորիսի փոխհամայնքապետ

20:50 շաբաթ, 15 մայիսի, 2021 թ.
«Այս իրավիճակը երկար տևել չի կարող. եթե ձգձգվի, կլինի վտանգավոր». Գորիսի փոխհամայնքապետ

Գորիսի փոխհամայնքապետ Իրինա Յոլյանը «Սպուտնիկ Արմենիայի» եթերում անդրադարձել է հայերի և ադրբեջանցիների միջև սահմանային միջադեպերին առնչվող բանակցություններին և Գորիսում տիրող տրամադրություններին։

Իրինա Յոլյանի փոխանցմամբ` բոլորն անհանգիստ ու անհամբեր սպասում են ժամը 15-ին մեկնարկած բանակցությունների արդյունքներին, որոնք դեռ ընթացքի մեջ են և օրվա վերջում նոր կլինի որոշակի հստակեցում։

«Այս իրավիճակը երկար տևել չի կարող` եթե ձգձգվի, կլինի վտանգավոր, հետևաբար պետք է հնարավորինս արագ նախաձեռնել քայլեր։ Հուսանք, որ գոնե այսօր որևէ հանգուցալուծում կլինի։ Կոնկրետ Գորիսում տրամադրություններն այնպիսին են, որ ոչինչ չեն պատրաստվում զիջել, ոչ մի սանտիմետր։ Սա բոլորի խնդիրն է, կարծում եմ, որ ինչպես Սյունիքում են մտածում, այնպես էլ ամբողջ հանրապետությունում են մտածում»,– նշել է Գորիսի փոխհամայնքապետը։
     Յոլյանի խոսքով` նախընտրելի ճանապարհը բանակցությունների միջոցով խաղաղ հանգուցալուծման հասնելն է, բայց եթե թշնամին խախտել է մեր պետական սահմանն ու շարունակում է պայմաններ թելադրել, ապա այդ դեպքում պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկվեն։ Ըստ նրա` ադրբեջանցիները հասել են ամենաբարձր տեղանքին, որտեղից երևում է Գորիս քաղաքը, և նրանք դեռ կանգնած են այն դիրքերում, որտեղ առաջացել են։