Karevorinfo  Միջազգային  161

Վրաստանն անօդաչուներ կարտադրի

Վրաստանն անօդաչուներ կարտադրի

Վրաստանն անօդաչուներ կարտադրի
21:55 շաբաթ, 15 մայիսի, 2021 թ.
Վրաստանն անօդաչուներ կարտադրի

Հաշվի առնելով տարածաշրջանային ու միջազգային իրավիճակը` Վրաստանը նպատակ ունի անօդաչու թռչող սարքեր գնել, նաև Վրաստանում դրանց արտադրության համար պայմաններ ստեղծել: Aliq.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն:

«Անվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակով` զինված ուժերը մտադիր են անօդաչուներ ձեռք բերել, ինչպես նաև մեծացնել արտադրական կարողություները: Բանակցություններ են տարվում ՆԱՏՕ-ի երկրների հետ` տեխնիկական դետալները ճշտելու համար: Որակի և լիարժեք մատակարարում ապահովելու նպատակով` կարևոր է այս ուղղությամբ տեղական արտադրություն սկսել ու զարգացնել», - ասել է նախարարը: Ըստ պաշտպանական գերատեսչության ղեկավարի` այժմ բանակցություններ են տարվում նաև օտարերկրյա ընկերությունների հետ` Թբիլիսիի ռազմա-գիտատեխնիկական «Դելտա» կենտրոնի բազայի վրա մեծ և ոչ մեծ անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրություն հիմնելու մասով, այս տարի արդեն կստորագրվեն պայմանագրերը, իսկ արտադրության սկիզբը ծրագրվում է 2022-ին: Հիշեցնենք` Վրաստանը 2021 թվականի վերջին մտադիր է նաև ամերիկյան M4 ինքնաձիգերի արտադրություն սկսել: Վրաց-իսրայելական ինքնաձիգները ևս արտադրվելու են «Դելտա» կենտրոնում։