Karevorinfo  Համացանց  157

«Ժամանում է Հայաստանի վերջին դարպասը թշնամուն նվիրելու համար». Հայկ Մարտիրոսյան

12:52 չորեքշաբթի, 05 մայիսի, 2021 թ.
«Ժամանում է Հայաստանի վերջին դարպասը թշնամուն նվիրելու համար». Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ղազանչեցոցի գմբեթները մեծ պատկերում փոքրիկ և վերականգնելի դրվագ են: Վանքը կաղավաղեն, բայց կպահեն: Շատ է հայտնի բուլդոզելու համար:

Դուք մտածեք մնացած այն ամենի մասին, ինչից ոչ մի հետք անգամ չի մնալու Մեծ Արցախում: Անպայմանորեն անհետ ջնջվելու է հազարամյակների մեր պատմությունն ու հետքը, մեր նախնիների թողած գանձերն ու գերեզմանները:

Յուրացնելուց հետո մեր հայրենիքը վերջնականապես է յուրացվելու: Չի մնալու քարը քարին: Չի մնալու հայի և ոչ մի հետք Արցախում:

Եվ այդ ամենից կարելի էր խուսափել, եթե դավաճանին շուտ հեռացնեինք: Եվ այդ ամենը կարելի էր դեռևս կասեցնել, եթե այսքան ամիսներ անց ղեկին դեռ դավաճաններ չլինեին:

Այսօր Լավրովը ժամանում է Երևան: Ժամանում է` Սյունիքի միջանցքի հանձնումն ապահովելու համար: Ժամանում է Հայաստանի վերջին դարպասը նույնպես թշնամուն նվիրելու համար:

Մենք արժանի ենք այս ամենին: Արժանի ենք, որովհետև դահճին փրկիչ ենք հռչակել, դավաճանին` առաջնորդ: Ու այսպես գնալով` մնացածն էլ կնվիրենք, մնացածն էլ կկորցնենք, մնացածն էլ կանէացնենք:

Ու ոչինչ չենք փոխում: Ու ոչինչ չենք անում: Ու ոչինչ չենք հասկանում...»: