Karevorinfo  Իրադարձություններ  109

58-ամյա վարորդը վարելու ընթացքում հանկարծամահ է եղել և բախվել ընկուզենուն. նրա կինը տեղափոխվել է հիվանդանոց

00:20 չորեքշաբթի, 05 մայիսի, 2021 թ.
58-ամյա վարորդը վարելու ընթացքում հանկարծամահ է եղել և բախվել ընկուզենուն. նրա կինը տեղափոխվել է հիվանդանոց

Մայիսի 4-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում Արմավիրի մարզի Ջրաշեն գյուղի բնակիչ, 58-ամյա Հովհաննես Յարաղյանն իր վարած Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենայով Բամբակաշատ գյուղի կենտրոնական փողոցում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել ընկուզենուն: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է մահացած, իսկ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորը վարորդի կինն է, ում առաջինն օգնության են հասել գյուղացիները: Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին նա ասել է, որ իր ամուսինն ավտոմեքենան քշելիս ասել է՝ վախ սիրտս, վախ սիրտս: «Երևի սրտի հետ կապված խնդիր ունեցավ ու մենակ էն զգացի, որ գլխով առաջ եկավ ու խփեց ծառին: էլ ոչ մի բան չեմ հիշում»,- ասել է կինը: