Karevorinfo  Միջազգային  126

Կին լրագրողներն աշխարհում ամենից շատ բռնության են ենթարկվում Թուրքիայում

19:44 երեքշաբթի, 04 մայիսի, 2021 թ.
Կին լրագրողներն աշխարհում ամենից շատ բռնության են ենթարկվում Թուրքիայում

Լրագրության հարցերով կանանց կոալիցիան (CFWIJ) մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ զեկույց է պատրաստել աշխարհում կին լրագրողների իրավունքների խախտման, նրանց դեմ կատարված հարձակումների, արված սպառնալիքների և գործադրված բռնության դեպքերի վերաբերյալ:

Ըստ զեկույցի,՝ աշխարհում կին լրագրողների նկատմամբ ամենից շատ բռնության դեպքերը գրանցվել են Թուրքիայում:
     2021թ. առաջին քառորդում Թուրքիայում կին լրագրողների դեմ հարձակման, բռնության և սպառնալիքների գրանցված դեպքերն ընդհանուր առմամբ հասել են 114-ի: Թուրք ոստիկանների կողմից բողոքի ակցիաների ընթացքում 14 կին լրագրող ուժի կիրառմամբ բերման է ենթարկվել:

Նշվում է, որ այդ ժամանակահատվածում 50 կին լրագրողի դեմ քրեական գործ է հարուցվել սոցցանցում կատարած հրապարակումների պատճառով: Նրանց դեմ բացված գործերից մեծ մասի համար պահանջվում է բարոյական փոխհատուցման վճար: Հաշվետու ժամանակահատվածում 3 կին լրագրող ազատազրկման է դատապարտվել: