Karevorinfo  Իրադարձություններ  105

ԱԺ-ը դեմ քվեարկեց պատերազմի մասնակից հաշմանդամներին պատգամավորական գումարներից տարեկան 80 մլն հատկացնելու նախագծին

14:08 երեքշաբթի, 04 մայիսի, 2021 թ.
ԱԺ-ը դեմ քվեարկեց պատերազմի մասնակից հաշմանդամներին պատգամավորական գումարներից տարեկան 80 մլն հատկացնելու նախագծին

Այսօր ԱԺ-ը դեմ քվեարկեց պատերազմի մասնակից հաշմանդամներին պատգամավորական գումարներից 80 մլն տարեկան հատկացնելու վերաբերյալ անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի նախագծին։
     «Պատգամավորները յուրաքանչյուր ամիս ստանում են 50 հազար դրամի չափով գումար՝ որպես պատգամավորական գործունեության ծախսերի հատուցում։ Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, մեղմ ասած, ոչ բոլոր պատգամավորներն են, որ ծավալում են գործունեություն և ոչ բոլոր պատգամավորներն են, որ ծախսեր են անում»,- նկատեց Ուրիխանյանը։

«Ցավոք սրտի, հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել։ Այդ գումարը տարեկան կտրվածքով կազմում է մոտ 80 մլն դրամ, և վստահաբար առաջին կարգի հաշմանդամություն ունեցող 114 անձինք դրա կարիքն ունեն։ Կցանկանայի, որ լուծարման շեմին կանգնած ԱԺ-ի պատգամավորնը գոնե այդ բարոյական քայլը կատարեին, որ ունենայինք հենց ԱԺ անունից մարդկանց օգնելու հնարավորություն»,- նշեց պատգամավորը։
     Քվեարկության՝ 67 դեմ, 3 կողմ, 5 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ նախագիծը չընդգրկվեց օրակարգում։