Karevorinfo  Իրադարձություններ  254

Պարզվել է Արարատի մարզում ավտովթար-վրաերթի հետևանքով մահացածների և վարորդների ինքնությունը

19:08 երկուշաբթի, 03 մայիսի, 2021 թ.
Պարզվել է Արարատի մարզում ավտովթար-վրաերթի հետևանքով մահացածների և վարորդների ինքնությունը

Հայաստանի քննչական կոմիտեում հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է երեկ՝ մայիսի 2-ին Արարատի մարզում ավտովթար-վրաերթի հետևանքով մահացածների և վարորդների ինքնությունը:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ, պարզվել է՝ Ford Transit-ը վարել է Արարատի մարզի Ազատավան գյուղի բնակիչ, 26-ամյա Մանուկ Մ.-ն, իսկ ВАЗ 21099-ը վարել է Արարատի մարզի Բաղրամյան գյուղի բնակիչ, 37-ամյա Արման Ա.-ն: Տեղում վրաերթի հետևանքով մահացածներն են՝ Բաղրամյան գյուղի բնակիչներ, 53-ամյա Անահիտ Ե.-ն և 60-ամյա Անուշիկ Կ.-ն:

Վրաերթից հետո Ford Transit-ի վարորդ Մանուկ Մ.-ն կարճ ժամանակ անց ինքնակամ ներկայացել է ոստիկանության Արտաշատի բաժին:

Հիշեցնենք, որ մայիսի 2-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:00-ից ժամը 21:30-ն ընկած ժամանակահատվածում՝ Երևան-Արտաշատ միջհամայնքային ճանապարհից դեպի Բաղրամյան գյուղ տանող հատվածում, Ford Transit մակնիշի ավտոմեքենան բախվել էր ՎԱԶ-21099 մակնիշի ավտոմեքենային, այնուհետև դուրս եկել հանդիպակած գոտի, կոտրել երկաթե էլեկտրասյունը և առաջ ընթանալով, վրաերթի ենթարկել 2 կին հետիոտնի: Վրաերթի ենթարկվածները տեղում մահացել են: