Karevorinfo  Իրադարձություններ  219

«Քաղաքապետարանը մի քանի անգամ դրժել է խոստումը՝ չեղարկելով Ջազի փառատոնի կազմակերպումը». Կամո Մովսեսյան

15:04 շաբաթ, 01 մայիսի, 2021 թ.
«Քաղաքապետարանը մի քանի անգամ դրժել է խոստումը՝ չեղարկելով Ջազի փառատոնի կազմակերպումը». Կամո Մովսեսյան

Ջազի հայկական ասոցիացիայի նախագահ Կամո Մովսեսյանը նշում է, որ Երևանի քաղաքապետարանն այս տարվա ընթացքում մի քանի անգամ խոստացել է ֆինանսավորել փառատոնի կազմակերպումը, բայց դրժել է խոստումը: Այդ մասին նա հայտնել է այսօր՝ հրավիրած մամուլի ասուլիս ընթացքում

«Փետրվարի 15-ին, երբ առաջին անգամ դիմեցինք քաղաքապետարան, մեզ խոստացան, որ այն տեղի կունենա, բայց այլ ֆորմատով: Այսինքն՝ այդ օրը չի նշվի Կասկադում, ինչպես որ ավանդաբար նշվում է, այլ կկազմակերպենք թանգարաններում: Լծվեցինք գործի, պայմանավորվածություններ ձեռք բերեցինք թանգարանների հետ և այլն, սակայն, որոշ ժամանակ անց, ստացանք քաղաքապետարանի բանավոր հրահանգը, որ ոչ մի ֆորմատով այս տարի չի կարող միջոցառումը կայանալ:

Հանդիպեցի քաղաքապետի օգնականի հետ, բացատրեցի, ներկայացրեցի, որ այս տարի հոբելյանական տարի է՝ 10-րդ-ը, որ ամբողջ աշխարհում այս օրը մեծ շուքով են նշում և սխալ կլինի, որ Երևանը չնշի: Հետաքրքրվեցի, թե որն է դրա պատճառը: Թվում է՝ հասկացան, թե ինչ խնդիրներ կարող են առաջանալ, եթե չնշենք այդ օրը. դա ոչ միայն վնաս կհասցնի Երևան քաղաքի վարկանիշին, այլն նաև՝ Հայաստանին... Ասացին՝ լավ, կազմակերպում ենք, բայց դարձյալ այլ ֆորմատով՝ Սիրահարների այգում՝ նշելով, որ այդ միջոցառման կազմակերպման համար կտրամադրեն 15 միլիոն դրամ»,- լրագրողների հետ հանդիպանը ներկայացնելով Ջազի փառատոնի չեղարկման հետ կապված խնդիրը, մանրամասնել է Կ. Մովսեսյանը:

Վերջինի խոսքով, մինչև միջոցառման չեղարկումը, երբ քաղաքապետարանը խոստացել էր աջակցել և ֆինանսավորել, իրենք մեծ աշխատանքներ են տարել այդ ուղղությամբ, մասնագետներ հրավիրել, սակայն, անհասկանալի պատճառներով, մոտավորապես 2 շաբաթ առաջ, ստացել են բանավոր մերժում՝ կապված ինչ-ինչ պատճառների հետ:

Քաղաքապետարանը մի քանի անգամ դրժել է խոստումը՝ չեղարկելով Ջազի երևանյան փառատոնի կազմակերպումը