Karevorinfo  Համացանց  229

«Ուրեմն ինչ-որ բան այն չէր կամ մինչև վերջ չի ասվում». Վահրամ Աթանեսյան

17:08 շաբաթ, 01 մայիսի, 2021 թ.
«Ուրեմն ինչ-որ բան այն չէր կամ մինչև վերջ չի ասվում». Վահրամ Աթանեսյան

Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Համակ ուշադրությամբ դիտեցի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանի երկխոսությունը: Չգիտեմ՝ որևէ լրավտամիջոց այն վերածե՞լ է տեքստի: Արժե: Այդ խոսքի տեքստային ընկալումը, կարծում եմ, կմղի պատմա-քաղաքագիտական խորքային վերլուծությունների: Դա մասնագետների ու, երևի, Սերժ Սարգսյանի ընդդիմախոսների խնդիրն է: Ես ոչ մեկն եմ, ոչ՝ մյուսը: Այդուհանդերձ, ինձ շատ անհամոզիչ թվաց երրորդ ժամկետով պաշտոնավարելու՝ իր որոշման հիմնավորումը, թե գլխավոր բանակցողի փոփոխության դեպքում համանախագահները կարող էին կարգավորման հայեցակարգում նոր տարրեր մտցնել: Եվ ինքը նպատակադրվել էր գործընթացը հասցնել այլևս անշրջելի հանգրվանի, որից հետո կհեռանար: Մանրամասնությունների չտիրապետելով՝ չեմ կարող միանշանակ պնդում անել, բայց եթե ԼՂ կարգավորման հեռանկարը հայկական կողմի համար պայմանավորված էր գլխավոր բանակցողի անձով, ուրեմն ինչ-որ բան այն չէր կամ մինչև վերջ չի ասվում»: