Karevorinfo  Իրադարձություններ  405

Սերժ Սարգսյանը՝ Նիկոլ Փաշինյանի ձերբակալության մասին

22:08 ուրբաթ, 30 ապրիլի, 2021 թ.
Սերժ Սարգսյանը՝ Նիկոլ Փաշինյանի ձերբակալության մասին

Այսօր՝ Իշխանություն» ֆիլմի սցենարիստ և ռեժիսոր Մհեր Մկրտչյանը ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հարցազրույցում հարցրեց, թե ինչու Նիկոլ Փաշինյանը Ռադիոտնից հետո չձերբակալվեց, և ձերբակալվեց միայն ապրիլի 22-ին՝ Սերժ Սարգսյանի հետ «Մարիոթ»-ում հանդիպելուց հետո։
     Սարգսյանի խոսքով՝ տարբերությունը շատ մեծ էր:
     «Ռադիոտան ժամանակ նրանք սակավաթիվ էին, իսկ այդ ժամանակ արդեն բավականաչափ մարդ կար փողոցներում, և նրանք արդեն կարմիր գծերը հատել էին: Հենց դրա համար էլ ես չընդդիմացա իրավապահների որոշմանը: Ինքս իմ ներսում արդեն մտածում էի հրաժարականի մասին: Ուստի, մտածեցի, որ իրավապահների որոշումը, եթե ճիշտ է, և եթե դրանից հետո կարող էր հանդարտություն տիրել, ապա թող ձերբակալեն»։
     Սերժ Սարգսյանը նշեց, որ ապրիլի 21-ի երեկոյան, 22-ի առավոտյան ինքն արդեն մտածում էր հրաժարական տալու մասին:
     «Անկախ նրանից՝ կհանդարտվեր, թե չէ, միևնույն է, ես հրաժարական էի տալու, որովհետև կային դրա համար պատճառներ: Ուստի, ես չընդդիմացա` մտածելով, որ եթե հանդարտվի, հանգիստ պայմաններում հրաժարական կտամ, չհանդարտվի, ուրեմն ով ինձ կփոխարինի, նա էլ նրան կազատի»,- հավելեց նա: