Karevorinfo  Համացանց  598

«Հայ ժողովուրդը գերի է նախկինների և ներկաների, գելխեղդների և գելերի ձեռքին». Էդմոն Մարուքյան

11:04 ուրբաթ, 30 ապրիլի, 2021 թ.
«Հայ ժողովուրդը գերի է նախկինների և ներկաների, գելխեղդների և գելերի ձեռքին». Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2018-ին «Ելք»-ի մեր գործընկերները, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ընտրեցին ռևոլյուցիոն ճանապարհը։

Մենք, ի սկզբանե, որպես զարգացման մեթոդաբանություն ընտրել էինք էվոլյուցիոն ուղին, այսինքն՝ աստիճանական, առանց ցնցումների սահուն ընթացքը։

Չնայած այն հանգամանքին, որ ռևոլյուցիոն մոտեցումը կարճաժամկետ հաղթանակ տոնեց, միևնուն է, մենք մինչև վերջ հավատարիմ մնացինք մեր փիլիսոփայությանը, նույնիսկ երբ հոգեխանգարմունքից և անհամապատասխան պաշտոններից կուրացած նորանշանակ չինովնիկները ծաղրում և հեգնում էին երրորդ ճանապարհի կոնցեպտը։

Բայց կյանքը ցույց տվեց, որ մենք ճիշտ էինք, իսկ ասվածի ապացույցը՝ երրորդ ճանապարհի վերստին արդիական դառնալն է։

Այժմ հայ ժողովուրդը գերի է երկու քայքայիչ հոսանքների՝ նախկինների և ներկաների, գելխեղդների և գելերի ձեռքին։ Սրանցից և ոչ մեկը չի կարող և չի էլ փորձում դուրս բերել պետությունն աղետալի վիճակից։ Ընդհակառակը՝ նրանք ձգտում են իշխանության՝ զուտ իրար ոչնչացնելու, վրեժ լուծելու և բացարձակ հեգեմոնիայի հասնելու նպատակով։

Սա կործանարար ճանապարհ է, որի վերջնական հանգրվանը հայկական պետությունը վտանգավոր արկածախնդրությունների տանելն է։

Կանխատեսվող աղետից խուսափելու դեղատոմսը հայտնի է, դա երրորդ ճանապարհն է, որի միջոցով մարդիկ կարող են հրաժեշտ տալ բոլոր ներկաներին և նախկիններին, գելերին և գելխեղդներին, հերոսներին և դավաճաններին, կուռքերին և փրկիչներին։

Հայաստանն այլևս դիմանալու ռեսուրսներ չունի, առավել ևս՝ Փաշինյանի և նախկինների անձնական դրամային։

Այս երկրին հանգստություն, ներդաշնակություն և միասնականություն է պետք. ներքին արնահոսություն հիշեցնող այս խառնաշփոթը պետք է սանձվի»։