Karevorinfo  Թերթերի տեսություն  513

Փաշինյանը Հայկ Մարությանից ազատվելու ճանապարհը գտել է. «Հրապարակ»

09:24 ուրբաթ, 30 ապրիլի, 2021 թ.
Փաշինյանը Հայկ Մարությանից ազատվելու ճանապարհը գտել է. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Նիկոլ Փաշինյանը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանից ազատվելու ճանապարհը գտել է․ սպասում է ընտրությունները հորով-մորով անեն՝ ողջ ուժով լծվի այդ գործին։ Փաշինյանի և Մարությանի հարաբերությունները սկսել են լարվել դեռ մեկ տարի առաջ, իսկ պատերազմից հետո ընդհանրապես շփում չկա՝ Կարգին Հայկոն, պարզվեց, թիմում քչերից է, որ չի ուզում Փաշինյանի մեղքերի պատասխանատվությունը կիսել։

Փաշինյանը տևական ժամանակ է՝ ուզում է նրանից ազատվել, բայց ձևը չէր գտնում։ Կարելի էր գործող ավագանու կազմից մեկով նրան փոխարինել՝ անվստահություն հայտնելով, բայց քիչ թե շատ ունակ մարդ չկա․ ցուցակ կազմելիս երկու քայլ այն կողմ չեն մտածել։ Հիմա որոշել են օրենսդրական փոփոխությամբ հեռացնել քաղաքապետին։ Այնքան վստահ են հաղթանակի հարցում, որ նախատեսում են Երևանի վարչատարածքային բաժանումը փոխել, իսկ համայնքի խոշորացումից հետո ՏԻՄ ընտրություններ պետք է կայանան։ Իրենց հաշվարկով, աշնանը ընտրություն կանեն, այդ պաշտոնում Փաշինյանը տեսնում է Տիգրան Ավինյանին, իսկ նրա փոխարեն փոխվարչապետ կնշանակվի Սուրեն Պապիկյանը, թեև Արսեն Թորոսյանն էլ է հավակնում այդ պաշտոնին։ Նոր վարչատարածքայինով կարող է Փարաքարը կամ Արգավանդը միացվել Երևանին»:

Մանրամասները՝ թերթի համարում: