Karevorinfo  Հարցազրույցներ  183

«Հայաստանի բոլոր 4 ղեկավարներն էլ «Կրեմլի գործակալներ» են». Ռուբեն Հախվերդյան

21:44 հինգշաբթի, 29 ապրիլի, 2021 թ.
«Հայաստանի բոլոր 4 ղեկավարներն էլ «Կրեմլի գործակալներ» են». Ռուբեն Հախվերդյան

«Ո՞ւր է գործող իշխանություն, հա՛մ կա, հա՛մ չկա: Չգիտես՝ սա որ հրաժարական տվեց, էլ ինչի՞ է շարունակում իր ներկայությունը կառավարության մեջ, ես չեմ հասկանում»,- «Առավոտի» հետ զրույցում խոսելով առաջիկա ընտրությունների ու գործող իշխանության վերընտրվելու հավանականության մասին՝ այսպիսի տեսակետ է հայտնել երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը: Նա հայտարարել է, որ Հայաստանի բոլոր 4 ղեկավարներն էլ «Կրեմլի գործակալներ» են. «Այս վերջինը մի քիչ շատ այս կողմ թպրտաց, այն կողմ թպրտաց, գուցե դա էլ վարժեցված բաներ էին, իրեն վարժեցրել էին, որ այդպես խոսեր: Ամեն դեպքում իրեն շատ կարևոր էր մեծ աղմուկ, մեծ իրարանցում ստեղծել մեր հասարակության մեջ: Դրա համար այնքան տխմար բաներ ասաց՝ մեկը մյուսին հակասող, որ հասարակությունը վրդովվի ու ուշադրությունը գնա դեպի ինքը: Մինչդեռ պետք է գնար դեպի ազատություն ու անկախություն: Մեր ժողովորդը փաստացի տեսավ, չնայած կույրեր էլ շատ կան մեջները, որ մեր թշնամին առաջին հերթին ռուսներն են, որոնք թուրքերի հետ համաձայնեցված համագործակցեցին, օկուպացրեցին Ղարաբաղը, ինչպես նաև օկուպացրել են Հայաստանը: Հիմա շատ բաներ կախված է մնացած մեծ խաղացողներից՝ ԱՄՆ-ից»: Հախվերդյանն ասաց, որ այսօր մեր ամենամեծ ու ամենալավ բարեկամը Իրանն է. «Պարսիկները շատ խորը ժողովուրդ են ու շատ լավ գիտեն, թե հայերն ովքեր են: Ռուսները ոչ մի գաղափար չունեն, նրանք ասում են՝ люди кавказской национальности, նրանց համար մեկ է: Իրենք տարածքով են նայում»:

Ռուբեն Հախվերդյանը մեջբերեց Զորի Բալայանին. «Ասում է՝ մենք ֆորպոստն ենք Ռուսաստանի: Ֆորպոստի հետ ինքը կարող է վերաբերվի ոնց ուզենա: Ուկրաինացին գլխի ընկավ, վաղը Բելառուսը նույնպես պիտի դուրս գա այնտեղից, Թաթարստանը… Կամ պիտի գավառների բաժանի՝ վերջացավ, գնաց: Ինքը չի կարողանում ինքնակողմնորոշվել ու մի հատ պետություն սարքել, որտեղ դիմելու ձև կա, խոսելու ձև կա: Իրենց մոտ սաղ ինչ-որ պանյատներով, գողական գաղափարներով ապրող ժողովուրդ են»:

Այն մտքին, որ մենք ուղղակի շանս չունենք Ռուսաստանի կցորդը չլինելու, այլընտրանք չունենք, Հախվերդյանը համաձայն չէ. «Դա ասողները անասուններ են: Հետևելով վերջին իրադրություններին, ԱՄՆ-ի վերաբերմունքը մեր նկատմամբ, անշուշտ, նա ունի իր շահերը, ես այնքան հիմար չեմ, որ կարծեմ՝ նա մեր սիրուն աչքերի համար է ընդունել ցեղասպանությունը, բայց, համենայնդեպս, նա զենքեր է առաջարկել: Ֆրանսիան էլ մեզ երկու անգամ զենք է առաջարկել, վարչապետ կոչվածը չի վերցրել, ուրեմն Պուտինը մեզ ստիպում է մենակ իրենից զենք առնել, մինչդեռ Շուշիի վրա կրակեցին վերջին սերնդի «Իսկանդերով» ու ռուսական զենքով գրավեցին: Նա Էրդողանի հետ եղբայրություն է անում ու կանի: Պուտինը ցույց տվեց, որ ուրիշ ելք չունի, որովհետև իր հետ միակ առեւտուր ու ընկերություն անողը թուրքն է: Շուկան հիմնված է Թուրքիայի վրա: Կպատժվեն վստահաբար թե՛ Թուրքիան, թե՛ ՌԴ-ն ու կպատժվեն ԱՄՆ-ի, Իրանի, Չինաստանի կողմից: Ես մեկ-մեկ մտածում եմ՝ ավելի լավ է մտնենք Պարսկաստանի կազմի մեջ, բայց ոչ երբեք Ռուսաստանի, որովհետև այնտեղ լուծվելու խնդիրը չկա: Այն Մարգարիտա Սիմոնյաններին, Կուրղինյաններին, բանին ես կուզենամ ասել, որ դրանց թոռներին, մեկ է, ռուսներն ասելու են արմյաշկա: Նրանք, ովքեր գովերգում են Պուտինին, նրանք հենց արմյաշկաներ են: Մենք հայեր ենք: Իրենց, մեկ է, նայելու են որպես արմյաշկայի»:

Առավել մանրամասն՝ սզբնաղբյուրում: