Karevorinfo  Միջազգային  569

«Ռուսաստանի հետ հարաբերությունները եղել են, կան և կլինեն լավը». Փաշինյանը՝ «Իզվեստիա»-ին

20:12 հինգշաբթի, 29 ապրիլի, 2021 թ.
«Ռուսաստանի հետ հարաբերությունները եղել են, կան և կլինեն լավը». Փաշինյանը՝ «Իզվեստիա»-ին

Կարևոր է, որ Հայաստանում սպասվելիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները լինեն ազատ և օրինական։ Այդ մասին «Իզվեստիա»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք՝ նա Կազանում մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։

«Կարևոր է, որ ընտրություններն ազատ լինեն, և Հայաստանի քաղաքացիները հնարավորություն ունենան օրինականության ու ազատ կամարտահայտության պայմաններում ընտրել նոր խորհրդարան», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

Խոսելով ընտրություններից հետո Երևանի և Մոսկվայի միջև հարաբերությունների հեռանկարների մասին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդ հարցը պետք չէ նույնիսկ քննարկել։ «Ռուսաստանի հետ հարաբերությունները եղել են, կան և կլինեն լավը»,- ընդգծել է նա: