Karevorinfo  Համացանց  425

«Եթե ժամանակին այդ պայմանագիրը ստորագրվեր, գուցե կունենար զսպիչ նշանակություն»․ Վահրամ Աթանեսյան

18:48 հինգշաբթի, 29 ապրիլի, 2021 թ.
«Եթե ժամանակին այդ պայմանագիրը ստորագրվեր, գուցե կունենար զսպիչ նշանակություն»․ Վահրամ Աթանեսյան

Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ապրիլյան քառօրյայից հետո նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ տվել է Արցախի հետ ռազմա-քաղաքական պայմանագրի նախապատրաստման հանձնարարական: Որոշ ժամանակ անց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն ասաց, որ փաստաթուղթը պատրաստ է, բայց հայկական երկու պետությունների միջև նման պայմանագիր այդպես էլ չստորագրվեց: Ինչո՞ւ: Որոշ ՀՀԿ-ականներ շանթուկրակ են թափում Արցախի իշխանության հասցեին: Զարմանալի է: Եթե ժամանակին այդ պայմանագիրը ստորագրվեր, գուցե կունենար զսպիչ նշանակություն, իսկ պատերազմի դեպքում առավել հստակ կլիներ Հայաստանի և Արցախի ԶՈՒ -երի փոխգործակցությունը, կառավարման համակարգը և աստիճանահարգությունը: Ֆորս-մաժորի մասին հարկավոր էր ժամանակին հոգալ: Ոչ թե երկու տարի «Վիեննայի օրակարգ» ֆռռացնել՝ քաջ իմանալով, որ դա ընդամենը ներքին լսարանի համար է»: