Karevorinfo  Իրադարձություններ  265

«Լեռնային Ղարաբաղը ոչ մի պարագայում չի կարող լինել Ադրբեջանի կազմում». Արմեն Գրիգորյանի ելույթը ՀԱՊԿ-ում

14:16 հինգշաբթի, 29 ապրիլի, 2021 թ.
«Լեռնային Ղարաբաղը ոչ մի պարագայում չի կարող լինել Ադրբեջանի կազմում». Արմեն Գրիգորյանի ելույթը ՀԱՊԿ-ում

Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում ընթացող ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստում ելույթ է ունեցել նաև ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: «Ընդհանրապես, նեղ կազմի ձևաչափով քննարկմանը, մենք ավանդաբար դիտարկում ենք ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգությանն ուղղված մարտահրավերներն ու սպառնալիքները և խոսում դրանց չեզոքացման միջոցառումների մասին: Այս առումով կուզենայի անդրադառնալ Հարավային Կովկասում տիրող իրավիճակին:
     Թուրք-ադրբեջանական տանդեմը, որը սանձազերծեց հազարավոր կյանքեր խլած վերջին Ղարաբաղյան պատերազմը, նպատակ ուներ արցախահայության լիակատար ֆիզիկական ոչնչացումը: Զուր չէ, որ ես այս տանդեմը կոչեցի թուրք-ադրբեջանական, և ոչ ադրբեջանաթուրքական, առաջին տեղում նշելով Թուրքիային, քանի որ այս պատերազմում ամենալայն մասնակցությունն ունեին թուրքական ռազմական հրահանգիչները, թուրքական հատուկ նշանակության ջոկատները, Թուրքիայի կողմից հավաքագրված ահաբեկիչ-վարձկանները, որոնք մինչ այժմ էլ շարունակում են մնալ տարածաշրջանում: Թուրքիայի կողմից միջազգային հարթակում նաև քաղաքական աջակցություն է ցուցաբերվել Ադրբեջանին:

Մեր մշտական ուշադրության կենտրոնում է նաև գերեվարված հայ զինծառայողների և Ադրբեջանի կողմից պահվող այլ անձանց վերադարձի հարցը: Այսօր այս հարցը մեզ համար առաջնակարգ նշանակություն ունի: Ցավոք, ադրբեջանական կողմը շարունակում է շահարկումներ անել այս խնդրի շուրջ և ամեն կերպ խոչընդոտում է նրանց ազատ արձակմանը՝ բերելով անհիմն փաստարկներ և գործընթացը տանելով փակուղի: Պետք է կիրառել հնարավոր բոլոր ջանքերն այս հարցը հնարավորինս արագ լուծելու համար և այս առումով ես ակնկալում եմ ձեր օժանդակությունը և աջակցությունը:

Ինչպես գիտեք, ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունները դադարեցնելը և զինադադար հաստատելը հնարավոր եղավ ռուսական կողմի ջանքերի շնորհիվ: Այս գործընթացում անձնական մեծ ջանք է գործադրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Մենք կարծում ենք, որ այս փուլում Լեռնային Ղարաբաղում երկարաժամկետ հիմունքներով պետք է ապահովվի ռուս խաղաղապահների ներկայությունը: Սա է Լեռնային Ղարաբաղում խաղաղության և հայ բնակչության անվտանգության ապահովման երաշխիքը:

Նախորդ տարվա պատերազմը ակներևաբար ցույց տվեց, որ Լեռնային Ղարաբաղը ոչ մի պարագայում չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Կարծում ենք, որ ստեղծված իրավիճակում Արցախի համար պետք է կիրառվի «Անջատում հանուն փրկության» սկզբունքը, որը փաստացի հանդիսանում է ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի ժամանակակից դրսևորում և թույլ է տալիս առանձին էթնիկ խմբերին ոչ միայն առանձնանալ որևէ պետությունից, երբ առկա են խտրականության, մարդու իրավունքների զանգվածային ոտնահարման կամ ցեղասպանության ռիսկեր, այլ նաև բացառում է միացումը նման պետության հետ: «Անջատում հանուն փրկության» սկզբունքը պետք է դրված լինի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հայեցակարգի հիմքում, որը չի կարող կարգավորված համարվել, քանի դեռ չի լուծվել Արցախի կարգավիճակի հարցը:

Նախագահ Ալիևը շարունակում է ցինիկաբար (լկտիաբար) հայտարարել, որ ադրբեջանական կողմը Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերին համարում է իր երկրի քաղաքացի: Այս խոսքերի կեղծիքն ակնհայտ է՝ ոչ մի պետություն խաղաղ բնակիչներին չի ոչնչացնի, ռմբակոծի և հրթիռակոծի, եթե նրանց սեփական քաղաքացիներ համարի:
     Եվս մեկ աղաղակող փաստ՝ այս տարվա ապրիլի 12-ին, Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ, Բաքվում բացվեց Արցախյան պատերազմին նվիրված, այսպես կոչված «Ռազմավարի պուրակ», որտեղ հայկական ռազմական տեխնիկային զուգընթաց, ցուցադրված էին հայկական զիված ուժերի զինվորների մանեկենները, զոհված հայ զինծառայողների անձնական իրերն ու սաղավարտները:

Այսպես կոչված, «պուրակի» բացման արարողությունը և Ադրբեջանի նախագահի ելույթը այդ արարողության ժամանակ, ևս մեկ անգամ հստակ ցուցադրում են, որ վերոնշյալ քայլն ուղղված է պատերազմում զոհվածների, անհայտ կորածների և գերիների հիշատակի հանրային նվաստացմանը: Կարծում եմ, որ այս զազրելի, առողջ հոգեկառուցվածքի հետ անհամատեղելի, խեղված միջոցառման հրապարակված կադրերը, ծանր հոգենստվածք կթողնեն ցանկացած նորմալ մարդու մոտ: Եթե իրերն իրենց անուններով կոչենք, ապա այդպիսի չակերտավոր «պուրակ» ստեղծելու բուն գաղափարը իրական ֆաշիզմի դրսևորում է:
     75 տարի առաջ մեր հայրերն ու պապերը հաղթեցին ֆաշիզմը: Կարծում եմ, որ մենք՝ որպես նրանց գործի հետնորդներ, պետք է կանխենք վերոնշյալ ֆաշիստական դրսևորումների վերածնունդը:

Ակնհայտ է, որ այդպիսի կեղծ հայրենասիրական արարքները ուղղված են ադրբեջանական ժողովրդի գիտակցության մեջ, ի դեմս ամբողջ հայության, երդվյալ թշնամու կերպարի երկարատև ամրապնդմանը, ինչը որևիցե ձև չի կարող նպաստել տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանը: Կարծում եմ, որ ՀԱՊԿ-ի կողմից պետք է պատշաճ գնահատական հնչի այսպես կոչված չակերտավոր «պուրակի» վերաբերյալ:

Ի լրումն այս ամենի՝ անցյալ շաբաթ Ադրբեջանի նախագահն հայտարարեց, որ եթե Հայաստանը Սյունիքի մարզով Ադրբեջանին դեպի Նախիջևան միջանցք չտրամադրի, ապա Ադրբեջանը դա կանի ուժով: Սա ոչ այլ ինչ է, քան ՀԱՊԿ անդամ պետության տարածքային ամբողջականության ուղղակի սպառնալիք, և այդպիսի դեմարշները չպետք է անտեսվեն, հատկապես հաշվի առնելով Ադրբեջանի նախագահի ագրեսիվ նկրտումները: Կարծում եմ, որ մեր Կազմակերպությունը միանշանակ դիրքորոշում պետք է հայտնի ՀԱՊԿ անդամ յուրաքանչյուր երկրի տարածքային ամբողջականության դեմ ցանկացած ոտնձգությանը»: