Karevorinfo  Համացանց  166

«Այսքան թշնամի ու դավաճան կարելի՞ է լինել սեփական երկրի նկատմամբ». Արման Բաբաջանյան

18:20 հինգշաբթի, 29 ապրիլի, 2021 թ.
«Այսքան թշնամի ու դավաճան կարելի՞ է լինել սեփական երկրի նկատմամբ». Արման Բաբաջանյան

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այն պահին, երբ Հայաստան-Հնդկաստան հարաբերությունների զարգացման իրական հնարավորություններ են նշմարվում (Իրանում Հնդկաստանի դեսպանը շաբաթներ առաջ հայտարարել էր, որ Հնդկաստանը ծրագրում է Հնդկական օվկիանոսը Եվրասիայի հետ կապել Հայաստանի տարածքով, նախօրեին Հնդկաստանի դեսպանությունը Հայոց ցեղասպանության առթիվ իր հայտարարության մեջ առաջին անգամ օգտագործեց «Ցեղասպանություն» եզրույթը), ինչ-որ մնացորդ ենիչերներ այսօր՝ վաղ առավոտյան, այրել են Գանդիի արձանը Երևանում։

Լավ, այսքան թշնամի ու դավաճան կարելի՞ է լինել սեփական ազգի, սեփական երկրի նկատմամբ։ Հնդկաստանը Հայաստանի համար կարող է լինել չափազանց կարևոր գործընկեր պետություն, որը դառնում է տարածաշրջանային ուժային կենտրոն և Հայաստանի հետ բազմաթիվ ընդհանուր շահեր ունի:

Չդավաճանեք բնազդներին, շարունակեք թուրք թշնամի-չթշնամի, ռուս-փրկիչ-ամենափրկիչ բանավեճերի շրջանակից դուրս չգալ, չփորձեք աշխարհին այդ ուղեծրից դուրս նայել»։