Karevorinfo  Միջազգային  131

Ուկրաինացի լրագրողը Զելենսկիին առաջարկել է Պուտինի հետ Ղրիմում հանդիպել

12:20 հինգշաբթի, 29 ապրիլի, 2021 թ.
Ուկրաինացի լրագրողը Զելենսկիին առաջարկել է Պուտինի հետ Ղրիմում հանդիպել

Լավ կլիներ, եթե Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ղրիմում հանդիպեր, գրում է ուկրաինական depo.ua կայքը: Ինչպես կարծում է հոդվածի հեղինակը, այդ դեպքում Զելենսկին կարող էր հայտարարել, որ Ղրիմն Ուկրաինա է, և նրա վարկանիշը՝ չնայած սկանդալին, զգալիորեն ավելի բարձր կլիներ, քան Վիկտոր Մեդվեդչուկի դեմ պատժամիջոցներ սահմանելուց հետո:

Ընդ որում՝ հեղինակը չի բացառում, որ Զելենսկին չի մեկնի ո՛չ Ղրիմ, ո՛չ Մոսկվա, այլ կփնտրի ինչ-որ չեզոք տարածք։

Զելենսկին սկզբում Պուտինին առաջարկել է հանդիպել «Դոնբասի ցանկացած կետում, որտեղ պատերազմ է ընթանում», իսկ հետո La Repubblica թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ նման հանդիպման համար լավագույն վայր կարող է լինել Վատիկանը:

Ռուսաստանի նախագահն իր հերթին նշել է, որ Դոնբասի հակամարտության կարգավորման հարցում Կիևը նախևառաջ պետք է երկխոսություն վարի ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ղեկավարության, այնուհետև՝ Կրեմլի հետ: Ընդ որում՝ նա պատրաստակամություն է հայտնել Զելենսկիին ընդունել Մոսկվայում, եթե վերջինը ցանկանա քննարկել երկկողմ օրակարգը։