Karevorinfo  Իրադարձություններ  204

Վերջին վեց ամսվա ընթացքում մահվան առաջին դեպքը՝ Արցախում

11:56 հինգշաբթի, 29 ապրիլի, 2021 թ.
Վերջին վեց ամսվա ընթացքում մահվան առաջին դեպքը՝ Արցախում

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը հայտնում է. «Ապրիլի 28-ին կատարվել է 70 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք:

Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:

Դժբախտաբար ունենք մեկ մահվան դեպք, որը վերջին վեց ամսվա ընթացքում առաջինն է։ Հիվանդը 60-ամյա կին էր, մահացել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 28 վարակակիր, իսկ թեթև ձևերն ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 6405 քաղաքացու հետազոտություն, որից 780-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2664 դեպք: Կատարվել է 23 860 թեստավորում:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:

Համաձայն ԱՀ առողջապահության նախարարի համապատասխան հրամանների՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանքում, «Արևիկ» բուժմիավորումում և շրջանային բուժմիավորումներում»: