Karevorinfo  Իրադարձություններ  216

Սևան-Գետափ ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով կա զոհ

11:08 հինգշաբթի, 29 ապրիլի, 2021 թ.
Սևան-Գետափ ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով կա զոհ

Ապրիլի 29-ին, ժամը 07:11-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովազարդ գյուղի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սևան - Գետափ ավտոճանապարհի մոտ 11-րդ կմ-ին «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ․ Ս․, ծնված 1992թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրական սյանը և հայտնվել լճափին․ ուղևորը տեղում մահացել է:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Գավառ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել ուղևորի դին, այնուհետև հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: