Karevorinfo  Իրադարձություններ  274

«Եկեք պայմանավորվենք, որ մեկ շաբաթում դահլիճում ներկա բոլոր անձինք կպատվաստվեն». վարչապետ

10:16 հինգշաբթի, 29 ապրիլի, 2021 թ.
«Եկեք պայմանավորվենք, որ մեկ շաբաթում դահլիճում ներկա բոլոր անձինք կպատվաստվեն». վարչապետ

Առողջապահության նախարարը կառավարության նիստում ներկայացրեց կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը: «Այս պահին ունենք 13257 քաղաքացի, որոնք ակտիվ դեպքերն են, որոնցից 2000-ից ավելին հիվանդանոցներում են: Մահվան դեպքերով, ցավոք, հատել ենք 4000-ի սահմանը»: Անահիտ Ավանեսյանն անդրադարձավ նաև պատվաստումների թեմային. «Պատվաստանյութն արդեն հասանելի է 18 տարին լրացած յուրաքանչյուր քաղաքացու: Հաջորդ շաբաթվանից կունենանք նաև շարժական թիմեր, որոնք քաղաքի բանուկ մասերում տեղակայված կլինեն ու մեկ քայլ կմոտեցնեն պատվաստման հնարավորությունը մեր քաղաքացիներին: Պատվաստման ռիսկը որևէ թեթև կամ ծանր կողմնակի ազդեցության գրեթե զրոյական է, եթե համեմատում ենք վարակվելու ու դրա հետևանքով առողջությանը հասցված ծանր ու մահվան դեպքերի հետ»: Նախարարն ասաց, որ ինքն ու Տիգրան Ավինյանը երեկ պատվաստվել են ու իրենց լավ են զգում: «Եկեք պայմանավորվենք, որ մեկ շաբաթվա ընթացքում դահլիճում ներկա բոլոր անձինք կպատվաստվեն»,- արձագանքեց վարչապետը՝ տեղեկացնելով, որ այս պահին պատվաստված է 2690 մարդ, որը, նրա խոսքով, խայտառակ ցուցանիշ է: