Karevorinfo  Համացանց  286

«Ջիլիզա. ծովից ծով երազողներս անգամ այս մի բուռ հողը չենք կարողանում պահել». Գևորգ Թոսունյան

23:16 չորեքշաբթի, 28 ապրիլի, 2021 թ.
«Ջիլիզա. ծովից ծով երազողներս անգամ այս մի բուռ հողը չենք կարողանում պահել». Գևորգ Թոսունյան

Լրագրող Գևորգ Թոսունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ու նորից՝ ծովից ծով Հայաստան երազողներին.
     Լոռու մարզի սահմանամերձ Ջիլիզա գյուղում հենց սահմանի բերանին 5 տուն կա, որ գտնվում են վիճահարույց հատվածում, վրացիներն այստեղ այդ տների առկայության մասով խնդիր են տեսնում, իսկ հայերն այդ տների տերերին սեփականության վկայական չեն տալիս, թեև դրանք հայկական տարածքում են։ Ջիլիզա գյուղ հասանք անտանելի վատ ճանապարհով, այս գյուղը հազար ու մի խնդիր ունի, այդ խնդիրներին ավելանում է նաև ամեն օր «հայրենիքը սկսվում է սահմանից» բղավող պաշտոնյաների անտարբերությունը սահմանամերձ գյուղերի նկատմամբ։ Ջիլիզայում տեսա նույն պատկերը, ինչ Սյունիքի սահմանամերձ գյուղերում՝ լքվող բնակավայրեր, չվերանորոգվող ճանապարհներ ու անտարբերություն։ Ամեն տեղ ես լսում եմ նույն խոսքերը, Ադրբեջանի վերահսկողության տարածքներին սահմանակից Սյունիքի գյուղերում խոսում են, թե ինչ թափով է զարգացնում իրենց տարածքները հակառակորդը, Վրաստանին սահմանակից գյուղերում ասում են, որ վրացիք ամեն մի քառակուսու համար կռիվ են տալիս։ Ծովից ծով երազողներս անգամ այս մի բուռ հողը չենք կարողանում պահել ու պահպանել, զարգանալ այստեղ։
     Լուսանկարում՝ Ջիլիզայի ապօրինի անտառահատումը»: