Karevorinfo  Միջազգային  165

«Թող ռադ լինեն». հակառուսական ակցիա՝ Բաքվում

20:32 չորեքշաբթի, 28 ապրիլի, 2021 թ.
«Թող ռադ լինեն». հակառուսական ակցիա՝ Բաքվում

Այսօր Բաքվում ՌԴ դեսպանատան դիմաց բողոքի ակցիա է տեղի ունեցել, որը կազմակերպել են Ժողովրդական շարժման անդամները: Ակցիան նվիրված է եղել Ադրբեջանի խորհրդայնացման հերթական տարելիցին: Հիշեցնենք, որ 1920 թվականի հենց այս օրը XI Կարմիր բանակը խորհրդայնացրեց Ադրբեջանը: Ակցիայի մասնակիցները պահանջել են ռուսական զորքերի դուրսբերում Ադրբեջանից: Մասնակիցները պարզել են հակառուսական պաստառ՝ «Պահանջում ենք դուրս բերել ռուսական զորքերն Ադրբեջանից»: Այս և մյուս պաստառները ոստիկանությունն առգրավել է ու ցուցարարներին հեռացրել դեսպանատան կողքից:

«Մենք պահանջում ենք, որ ռուսները դուրս գան Ղարաբաղից, նրանք խաղաղապահներ չեն, թող նրանց փոխարինեն թուրք զինվորականները»,- ասել է ցուցարարներից մեկը:

«Եթե ռուս զինվորակաները «Իսկանդեր»-ով կրակել են Շուշայի վրա, ապա ինչպես կարող են այդ զինվորականները խաղաղապահներ կոչվել, թող ռադ լինեն»: Ակցիայի կազմակերպիչները նաև տարածել են հայտարարություն, որում մասնավորապես ասված է, որ ռուս խաղաղապահների առկայությունը Ղարաբաղում ոտնձգություն է Ադրբեջանի ինքնիշխանության հանդեպ:

«Այդ զինվորականները Ղարաբաղում խաղաղապահությամբ չեն զբաղվում, այլ անում են այն, ինչ ուզում են: Այդ ամենը հակասում է Ադրբեջանի շահերին, ասվում է հայտարարության տեքստում:

Նշենք, որ Ժողովրդական շարժումը հիմնադրվել է 2019 թվականին Ներքին գործերի նախկին նախարար Իսկենդեր Համիդովի կողմից: Նրա անդամներն են մի շարք քաղաքական կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ: