Karevorinfo  Համացանց  202

Երևանի քաղաքապետի խոսնակը պարզաբանում է տարածել

19:36 չորեքշաբթի, 28 ապրիլի, 2021 թ.
Երևանի քաղաքապետի խոսնակը պարզաբանում է տարածել

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը նախօրեին երեկոյան քաղաքապետարանի գրագրությունից արտահոսած մի փաստաթուղթ է հրապարակել ցանցում, որը, իր կարծիքով «ապացուցում է», որ ոստիկանությունը քաղաքապետարանի միջոցով բաժին է կանչում կրթօջախների աշխատակիցներին՝ «նախընտրական բացատրական աշխատանքների» նպատակով:
     Հանրությունից միլիոններ յուրացնելու քրգործով որպես մեղադրյալ անցնող այս անձի տարածած պարզունակ ապատեղեկատվությանը չէի անդրադառնա, եթե այն չվերարտադրվեր մի շարք (առնվազն՝ մեկ տասյնակ) հայտնի լրատվակայքերով:
     Իրականությունը հետևյալն է. քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը Ոստիկանության Կենտրոնական բաժնից ս.թ. փետրվարի 17-ին (այսինքն, այն ժամանակ, երբ ընտրությունների մասին դեռ չէր հայտարարվել) գրություն է ստացել, որով քաղաքապետարանից խնդրել են ապահովել որոշակի կրթօջախների աշխատակիցների ներկայությունը ոստիկանության կենտրոնական բաժնում՝ ուշադրություն, փետրվարի 18-ին: Իսկ ոստիկանությունը նշված անձանց հրավիրում էր՝ ուսումնական հաստատություններում առկա չարաշահումների գործով քննության համար: Այդ քննության արդյունքում փետրվարի 22-ին քրեական գործ է հարուցվել»: