Karevorinfo  Համացանց  152

«Համաձայնագիրը վավերացրել են ՀՀԿ-ն, ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն». Հակոբ Բադալյան

15:16 չորեքշաբթի, 28 ապրիլի, 2021 թ.
«Համաձայնագիրը վավերացրել են ՀՀԿ-ն, ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2012 թվականին Հայաստանի խորհրդարանը վավերացրեց ՀԱՊԿ շրջանակի մի համաձայնագիր, ըստ որի, անդամ երկիրը որևէ երրորդ երկրի հետ ռազմական ենթակառուցվածքային գործակցություն կարող է իրականացնել միայն մյուս անդամների համաձայնությամբ: Համաձայնագիրը վավերացրեց ոչ միայն այդ ժամանակ ՀՀԿ մեծամասնությունը, այլ նաև մյուս՝ այսպես կոչված ոչիշխանական բևեռի ուժերը՝ ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ:
     Հետագա տարիներին մենք տեսանք, թե ինչ է նշանակում ՀԱՊԿ «մյուս անդամներ»: Այդ համաձայնագիրը Հայաստանի խորհրդարանում վավերացվելուց երեք տարի անց Սերժ Սարգսյանը Մոսկվայում ՀԱՊԿ երկրների ղեկավարների հավաքին ասում էր՝ հեռախոսը անգամ չեք վերցնում մի հատ զանգեք Երևան, հարցնեք ոնց է վիճակը:
     Մարդիկ, որոնք հեռախոսն անգամ չեն վերցնում Երևան զանգելու համար, իսկ Բաքու զանգում ու գնում գալիս են ավելի հաճախ, փաստորեն ունեն Հայաստանի անվտանգային որոշումների վերաբերյալ վճռորոշ ձայնի իրավունք: Եվ գուցե ասեմ տարօրինակ բան՝ որովհետև Հայաստանը չի ունեցել Ընդդիմություն: Հայաստանի աշխարհաքաղաքական գործոնների ու խնդիրների համատեքստը այնպիսին էր, որ այսպես ասած ներքին հարցերի ընդդիմությունը գրեթե զուրկ էր քաղաքական արժեքից:
     Հայաստանի անվտանգային մարտահրավերների ու խնդիրների համատեքստը ընդդիմություն-իշխանություն «բաժանարար գիծը» անցկացնում էր արտաքին-անվտանգային հայեցակարգերի դաշտում: Այդտեղ է, որ Հայաստանում քաղաքական արժեք պետք է ստանար Ընդդիմությունը, որպես ինստիտուտ: Կամ՝ պետք է գիծը անցներ, այդ տեղով բայց չէր անցնում: Սա է նաև հիմնարար պատճառներից մեկը, որ Հայաստանի անվտանգային շատ կարմիր գծերն առաջինը հենց Հայաստանի այսպես ասած դաշնակիցներն էին անցնում»: