Karevorinfo  Միջազգային  140

Զելենսկին Վատիկանն իդեալական վայր է անվանել Պուտինի հետ հանդիպման համար

15:04 չորեքշաբթի, 28 ապրիլի, 2021 թ.
Զելենսկին Վատիկանն իդեալական վայր է անվանել Պուտինի հետ հանդիպման համար

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ Վատիկանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու լավագույն վայրը կարող է լինել:

«Սուրբ Աթոռը կարող է իդեալական վայր դառնալ Դոնբասում խաղաղության շուրջ երկխոսության համար»,-ասել է Ուկրաինայի նախագահը La Repubblica թերթին տված հարցազրույցում:
     Նա վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումն «անպայմանորեն» կկայանա։
     «Դա անհրաժեշտ է Դոնբասում պատերազմը դադարեցնելու և խաղաղ գործընթացն ավարտելու համար»,-հավելել է նա:
     Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտարարել էր, որ արդեն աշխատանքներ են տարվում Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահներ Վլադիմիր Զելենսկիի և Վլադիմիր Պուտինի հանդիպման նախապատրաստման ուղղությամբ: