Karevorinfo  Թերթերի տեսություն  173

«Հայրենիք»-ը կգնա՞ ՀՀԿ-ի հետ դաշինքի․ «Հրապարակ»

09:28 չորեքշաբթի, 28 ապրիլի, 2021 թ.
«Հայրենիք»-ը կգնա՞ ՀՀԿ-ի հետ դաշինքի․ «Հրապարակ»

«Հրապարակ». թերթը գրում է․ «ՀՀԿ-ն կարծես թե մտադիր է մասնակցել արտահերթ ընտրություններին, բայց դեռ չեն կողմնորոշվում, թե ինչ ֆորմատով։ Երեկ Էդուարդ Շարմազանովն էր գրառում արել այդ մասին ու նաև ակնարկել, որ ՀՀԿ-ն պետք է միայնակ մասնակցի ընտրություններին։ «Հանրապետականը պետք է պայքարի ու այդ պայքարում չպետք է լինի որևէ մեկի կցորդը, այլ պայքարի բաց ճակատով ու հանուն ազգային Հայաստանի»,- գրել էր Շարմազանովը։

Տևական ժամանակ է՝ ՀՀԿ-ի ներսում քննարկումներ և վեճ կա՝ գնալ դաշինքո՞վ, թե՞ միայնակ։ Դաշինքի հարցում էլ քննարկվում է Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» կուսակցության հետ գնալու հարցը։
     ՀՀԿ-ում կարծիքները տարբեր են՝ հին կորիզը կարծում է, որ իրենք պետք է մենակ գնան ու անպայման ՀՀԿ-ի ցուցակով։ Մի մասը կողմ է դաշինքին, և ասում են՝ հավասար համամասնությամբ ցուցակով գնանք։ Բայց կա նաև մի թև, որը դեմ է Վանեցյանի հետ համագործակցությանը ու մեկ ցուցակով գնալուն․ նրանք համարում են, որ իրենք կայացած կուսակցություն են, տարածքային կառույցներ ունեն, ձայն տնօրինող օլիգարխներ, և իրենց չի սազում նոր ստեղծված ուժի հետ՝ նրանց գերակայությամբ ընտրությունների գնալը։

Վանեցյանի թիմում էլ կան տարաձայնություններ․ ոմանք կարծում, որ ՀՀԿ-ի հետ գնալով՝ իրենք ավելի շատ կկորցնեն, և նախկինների պիտակը կվնասի իրենց, Նիկոլն էլ իրենց կթիրախավորի։ Բացի այդ, համարում են, որ «Հայրենիքն» այսօր արդեն բավարար քանակի տարածքային կառույցներ ունի, մոտ 4 հազար վստահված անձ են ցուցակագրել, միայն 7 հազար անդամագրման դիմում կա, և կարող են միայնակ մասնակցել ընտրություններին։

Մանավանդ, որ այդքան ռեսուրս ու նաև ֆինանսներ ունեն, ինչը նույնպես շատ կարևոր է։ Իսկ եթե այլ ելք չկա, և գնալու են ՀՀԿ-ի հետ դաշինքով, ապա «կարկառուն» հանրապետականները չպետք է լինեն այդ ցուցակում, որ իրենք նախկինների հետ շատ չասոցացվեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում