Karevorinfo  Հարցազրույցներ  271

«Տեղի ունեցածը ՌԴ-ի որոշո՞ւմն էր, թե՞ ՌԴ-ն ամեն ինչ չէ, որ արդեն որոշում է Կովկասում»․ Հակոբ Բադալյան

23:16 երեքշաբթի, 27 ապրիլի, 2021 թ.
«Տեղի ունեցածը ՌԴ-ի որոշո՞ւմն էր, թե՞ ՌԴ-ն ամեն ինչ չէ, որ արդեն որոշում է Կովկասում»․ Հակոբ Բադալյան

«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր վերջին ուղերձում այսպիսի մի միտք էր արտահայտել, թե ովքեր սադրանք կկատարեն ՌԴ-ի հիմնարար շահերի հանդեպ, նրանք կզղջան։ Այստեղ պարզ հարց է առաջանում՝ այն, ինչ տեղի ունեցավ Կովկասում, ՌԴ-ի հիմնարար շահերի դեմ սադրա՞նք էր, թե՞ ոչ։ Չէ՞ որ Կովկասը հռչակվում է ՌԴ-ի գերիշխանության տակ գտնվող տարածաշրջան, ուր ամեն ինչ որոշում է ՌԴ-ն՝ ինչպես մեր նախկին նախագահներից մեկն է ասում»,- Factor tv-ի եթերում՝ անդրադառնալով արցախյան երկրորդ պատերազմին, այսպիսի հարցադրում արեց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

«Այստեղ հարց է առաջանում՝ տեղի ունեցածը ՌԴ-ի որոշո՞ւմն էր, թե՞ ՌԴ-ն ամեն ինչ չէ, որ արդեն որոշում է Կովկասում։ Ես հակված եմ մտածել երկրորդի մասին։ Երկու դեպքում էլ սա մեզ լրջագույն խորհելու առիթ պետք է տա։ Մենք դաշնակից ենք մի բևեռի հետ, որը մեր անվտանգային միջավայրում ամեն ինչ չէ, որ որոշում է, և շատ բան որոշում է մեր թշնամի երկրի հետ կամ այլևս չի կարողանում զսպել թշնամական հավակնություն ունեցող երկրին»,- ասաց Հ․ Բադալյանը