Karevorinfo  Իրադարձություններ  126

«Իմ քայլի» նախաձեռնությամբ վաղը ԱԺ արտահերթ նիստ կհրավիրվի

18:52 երեքշաբթի, 27 ապրիլի, 2021 թ.
«Իմ քայլի» նախաձեռնությամբ վաղը ԱԺ արտահերթ նիստ կհրավիրվի

«Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությամբ՝ ապրիլի 28-ին, ժամը՝ 11-ին, Ազգային ժողովում արտահերթ նիստ կհրավիրվի։ Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարությունից։

Նիստի օրակարգում ընդգրկված է «ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, «ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը։

Իշխանական պատգամավորներն առաջարկում են օրինագծերը քննարկել առաջին և երկրորդ ընթերցմամբ՝ առանց գլխադասային հանձնաժողովի եզրակացության։