Karevorinfo  Համացանց  258

«Միջնորդություն եմ ներկայացրել Գլխավոր դատախազին՝ Մխիթար Զաքարյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքը վերացնելու պահանջով»․ փաստաբան

18:28 երեքշաբթի, 27 ապրիլի, 2021 թ.
«Միջնորդություն եմ ներկայացրել Գլխավոր դատախազին՝ Մխիթար Զաքարյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքը վերացնելու պահանջով»․ փաստաբան

Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի փաստաբան Գայանե Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Տեղեկացնում եմ, որ այսօր միջնորդություն եմ ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազին՝ Մխիթար Զաքարյանի նկատմամբ առաջադրված ակնհայտ անհիմն մեղադրանքը վերացնելու պահանջով։
     Հիշեցնեմ, որ և՛ ձերբակալման իրավաչափությունը վիճարկելիս, և՛ կալանավորման միջնորդությունը քննարկելիս Դատարաններն արձանագրել են հիմնավոր կասկածի բացակայությունը, այլ կերպ ասած՝ Մխիթար Զաքարյանի առնչությունն իրեն մեղսագրված արարքին անգամ հիմնավոր կասկածի մակարդակում չի հիմնավորվել։
     Ի՞նչ է սա, եթե ոչ քաղաքական հետապնդում։
     ՀՀ Գլխավոր Դատախազություն,
     պարոն Դավթյան, Դուք պարզապես պարտավոր եք գործել քրեական դատավարության օրենսգրքի շրջանակներում և վերացնել ակնհայտ շինծու մեղադրանքը»։