Karevorinfo  Իրադարձություններ  241

«Վտանգված է թշնամու վերահսկողության տակ անցած մոտ 2000 հուշարձան». ԱՀ ԿԳՄ նախարար

15:04 երեքշաբթի, 27 ապրիլի, 2021 թ.
«Վտանգված է թշնամու վերահսկողության տակ անցած մոտ 2000 հուշարձան». ԱՀ ԿԳՄ նախարար

«Ադրբեջանը հայկական մշակութային ժառանգության ոչնչացման, այն նենգափոխելու ինստիտուցիոնալ քաղաքականություն է վարում»,- այսօր «Արցախի վտանգված ժառանգությունը. մարտահրավերների հանգույցում» խորագրով համաժողովի ժամանակ, հայտարարեց Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը։

Նախարարի խոսքով՝ վտանգված է Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքների մոտ 2000-ի հասնող հուշարձանների ճակատագիրը:

«Վտանգված է 13 վանական համալիրի, 122 եկեղեցու, 52 ամրոցի, 523 խաչքարի և 4 մատուռի ճակատագիր: 127 դպրոցական գրադարան՝ 617 հազար գրքով և 3 շրջանային գրադարան՝ 68 հազար 398 գրքային ֆոնդով մնացել է օկուպացված տարածքներում»,- ասաց Ղարախանյանը:

«10 պետական և 2 մասնավոր թանգարան է մնացել օկուպացված տարածքներում՝ 20 000 նմուշով, որոնցից են Հադրութի Արթուր Մկրտչյանի անվան թանգարանը՝ 7 680 ցուցանմուշով և այլ թանգարաններ»,- հավելեց նախարարը: