Karevorinfo  Միջազգային  220

Դեռահասը սպանել է ծնողներին և 8-ամյա եղբորը

12:20 երեքշաբթի, 27 ապրիլի, 2021 թ.
Դեռահասը սպանել է ծնողներին և 8-ամյա եղբորը

Կիևում իրավապահները ձերբակալել են 16-ամյա պատանու՝ եռակի սպանություն կատարելու կասկածանքով։ Այս մասին հայտնել է մայրաքաղաքի ոստիկանությունը։

Նշվում է, որ տղան դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել իր ծնողներին և 8-ամյա եղբորը, ինչի հետևանքով նրանք մահացել են դեպքի վայրում:

«Բնակարանում հայտնաբերել ենք բնակարանի սեփականատերերի և նրանց կրտսեր որդու մարմինները՝ բռնության հետքերով։ 3-ն էլ տեղի բնակիչներ են՝ 1971, 1979 և 2012 թվականներին ծնված»,- ասել է Կիևի ոստիկանության պետ Անդրեյ Կրիշչենկոն։
     Պարզվել է, որ ծանր հանցագործությունը կատարել է տուժողների 16-ամյա ավագ որդին։

«Դեռահասին ձերբակալել են։ Նրա մոտ դանակ է եղել, որն առգրավվել է և ուղարկվել համապատասխան փորձաքննության»,- նշել է Կրիշչենկոն։

Ինչպես պարզվել է, ծնողների հետ հերթական վեճի ժամանակ կասկածյալը նախ մահացու վիրավորել է հորն ու մորը, իսկ հետո սպանել փոքր եղբորը։

Հարուցվել է քրեական գործ։