Karevorinfo  Իրադարձություններ  259

14.000 քաղաքացի ևս կարող է պատվաստվել. ներկրվել նոր խմբաքանակ

22:08 երկուշաբթի, 26 ապրիլի, 2021 թ.
14.000 քաղաքացի ևս կարող է պատվաստվել. ներկրվել նոր խմբաքանակ

Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համաճարակային իրավիճակի կայունացման նպատակով շարունակվում է պատվաստանյութերի նոր խմբաքանակների ձեռքբերումն ու ներկրումը։ Այսօր Հայաստան է ներկրվել ռուսական «Sputnik-V» պատվաստանյութի նոր խմբաքանակ` 14.000 անձի համար (առաջին բաղադրիչը):

Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունն ու հիշեցնում, որ մարտի 28-ին «COVAX FACILITY» նախաձեռնության միջոցով Հայաստան է ներկրվել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ «AstraZeneca» ընկերության պատվաստանյութի առաջին խմբաքանակը` 24.000 դեղաչափ: Իսկ ապրիլի 8-ին ներկրվել է «Sputnik-V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 15.000 դեղաչափ` 7500 անձի համար։
     COVID-19-ի դեմ պատվաստումները շարունակվում են հանրապետության ամբողջ տարածքում, առաջնային օղակում ռիսկի խմբում գտնվող անձանց համար` շաբաթվա բոլոր օրերին։ ՀՀ-ում ինչպես բոլոր, այնպես էլ COVID-19-ի դեմ պատվաստումներն իրականացվում են միայն կամավորության սկզբունքով: