Karevorinfo  Իրադարձություններ  145

Վահե Հակոբյանը՝ իր կնոջը ՊԵԿ հրավիրելու մասին

21:28 երկուշաբթի, 26 ապրիլի, 2021 թ.
Վահե Հակոբյանը՝ իր կնոջը ՊԵԿ հրավիրելու մասին

Ինչպես արդեն հայտնել ենք, «PARA TV»-ի տնօրեն, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի կինը՝ Էլիզաբեթ Պետրոսյանը, ՊԵԿ քննչական վարչություն է հրավիրվել վկայի կարգավիճակով, պատասխանել հարցերին։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում Վահե Հակոբյանը տարակուսանք է հայտնել, թե ինչու է կինը հրավիրվել ՊԵԿ, նրան անհասկանալի ինչ-որ գործերի մասին են հարցեր տվել՝ «PARA TV»-ի հետ առնչվող և չառնչվող, և այլ տարաբնույթ հարցեր։

«Փաստաբաններից իմացանք, թե ինչի մասին է խոսքը, բայց մեզ համար անհասկանալի է։ Ինչ- որ հիմնարկներից և կառույցներից են հարցնում, որոնց հետ առհասարակ առնչություն չունենք։ Սա միանշանակ քաղաքական հետապնդման շարունակությունն է»,- նշել է նա՝ հավելելով, որ Պետրոսյանն արդեն մոտ 30-40 րոպե է, ինչ դուրս է եկել ՊԵԿ քննչական վարչությունից։